Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

31 Որ Աբովյանը Ասատուր անունով ծառա չի ունեցել, և այդ Ա-Դո-ի գյուտն է, տե՛ս վերևում, ծան. 5։ Ա-Դո֊ի հողվածի խորագիրը այստեղ և աշխատության հետագա մասերում Բակունցը սխալ է մատնանշում, պետք է լիներ՝ «Խ. Աբովյանի կյանքի վերջին հինգ տարիները» (տպագրվել է «Գործ» ամսագրի 1917 թ. համարներում, քաղվածքները № 7—8-ից են)։

32 Բակունցը սխալվում է. նամակների հասցեատերը Գևորգ Գեղամյանն է, որն այդ ժամանակ սովորում էր Տփղիսի գիմնազիայում, իսկ հեղինակները՝ նրա երևանցի ազգականները կամ ընկերները։ Գևորգ Աքիմյանը որևէ առնչություն չունի այդ նամակների հետ, ո՛չ էլ ջանացել է Աբովյանի անհայտացման պատճառները պարզելու, քանի որ 1846 թվականից Պետերբուրգում էր, իսկ 1848 թվին սովորում էր Դորպատի համալսարանում և Աբովյանի մահվան լուրն իմացել է շատ ուշ։

33 Այս անստորագիր նամակի բնագիրը պահվում է Խ. Աբովյանի արխիվում, № 395, տպագրվել է՝ «Դիվան Խաչատուր Աբովյանի», հ. II, էջ 267—268։ Հակառակ Բակունցի հավաստիացման ու ջանքերի՝ և՛ այս, և՛ հաջորդ նամակը հրատարակվել են բազմաթիվ վրիպակներով ու սխալ վերծանումներով։ Հարմար գտանք առանց հատակ նշման ուղղել սխալները և նամակների բնագրերը ներկայացնել հնարավոր հարազատությամբ, որը Բակունցի ցանկությունն էր:

34 Ավելի հավանական է, որ այս նամակը գրված է մայիս ամսին։

35 Աբովյանը և Աբիխը «Մասուսա սարըն նիլելու» համատեղ փորձերն արել են 1844 թ. ամառը, սակայն չեն կարողացել հասնել լեռան կատարը։ Աբիխը Արարատի գագաթը հաղթահարել է մեկ տարի հետո, 1845 թ. հուլիսի 29-ին, բայց ոչ Աբովյանի ուղեկցությամբ։ Այդ վերելքի բարեհաջող իրագործման մասին պաշտոնական փաստաթուղթ է ձևակերպվել Երևանի Հայոց կոնսիստորիայում։ Համապատասխան վավերագրերը տպագրված են «Կովկաս» լրագրում (1846, մարտի 21, № 11) և «Դիվան Խաչատուր Աբովյանի», հ. I, էջ 170—171։

36 «Նոր վերելք Արարատի վրա» հոդվածը նվիրված է Աբովյանի և անգլիացի Հ․ Սեյմուրի համատեղ վերելքին՝ կատարված 1846 թ. սեպտեմբերի 18-ին, և Աբիխի հետ ո՛չ մի առնչություն չունի (տե՛ս այդ ուղեգրության բնագիրը և հայերեն թարգմանությունը Խ․ Աբովյանի Երկերի լիակատար ժողովածվի հ. VII-ում)։

37 Ո՛չ թե Աքիմյանը, այլ Գևորգ Գեղամյանը, տե՛ս ծան. 32։

38 Երևանի գավառական դատարանի օրագրություններից պարզվում է, որ Խաչատուր Իսկանդարյանի պարտքի հարցը քննվել է ո՛չ թե ապրիլի 1-ին և 5-ին, ինչպեօ գրում է Բակունցը, այլ հետագայում՝ օգոստոսի 10-ին և 25-ին (տե՛ս ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ․ 64, ց. 1, գ. 336, թ. 61—62 և 150—151)։ Խ. Իսկանդարյանը 1848 թ. մարտի 12-ին Աբովյանից ժամանակավորապես պարտք էր առել 1000 ռուբլի՝ խոստանալով վճարել նաև 6 տոկոս վաշխ։ Երբ Աբովյանն անհայտանում է, նա անհապաղ ամբողջ գումարը վերադարձնում է նրա կնոջը, իսկ հետո դատարանում օրինական կարգով ձևակերպում ու