Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հազար ու մեկ օր Արևելքում» ուղեգրության տարբեր գլուխներում և տպագրել Գերմանիայում, 1849/50-ին։ Բոգենշտեդը Տփղիս էր ժամանել 1844 թ, սկզբներին և այստեղ մնաց մինչև 1845 թ. ապրիլի վերջերը։ Աշխատում էր տեղի գիմնազիայում, որպես ֆրանսերենի ուսուցիչ։

50 Իվան Վասիլևիչ Ռոսկովշենկոն (1809—1889) 1839 թ. սեպտեմբերին նշանակվել է Տփղիսի գիմնազիայի տեսուչ, 1840 թ. աշնանից, զուգահեռաբար ու որոշ ընդհատումներով՝ Անդրկովկասյան դպրոցների վերատեսչի պաշտոնակատար (1840, XI-1841, 11, 1841, V1—1843, IX, 1844, 1847 և 1848 թթ.)։ Անդրկովկասից մեկնել է 1848 թ. հունիսին, 1850 թ. բուժվել է Կարլսբադում, իսկ հետագայում աշխատել է Մոսկվայի գրաքննական կոմիտեում։ Պահպանվել են Աբովյանի՝ նրան ուղղված մասնավոր նամակներից մեկի սևագրությունը և Ռոսկսվշենկոյի բազմաթիվ պաշտոնական գրությունները հանդիմանական ու անբարյացակամ ոճով։

51 Բակունցը մոտավոր ձևով է նշել տվյալ հրապարակման (առաջաբան և թարգմանություն Ա. Աբեղյանի) խորագիրը (ճիշտը՝ «Ֆրիդրիխ Բոդենշտեդտ» Խաչատուր Աբովյանի մասին»), մեջբերումը կատարել է «Լումայից» (1902, № 4, հուլիս-օգոստոս, Էջ 195-196), փոխելով միայն երկու բառ (բնագրում իր պապերի պես, և ո՛չ՝ հետ։ Երկրագործությամբ ապրել, և ո՛չ՝ պարապել) ու բաց թողել որևէ կերպ մակբայը, որ վերականգնել ենք։

52 Ա. Բակունցը Բոդենշտեդտի խոսքերը մեջ է բերել՝ «Հայրենիք» (ամսագիր), 1927, № 5, էջ 79—80 (Ա. Աբեղյանի թարգմանությունից)։ Քաղված են Բոդենշտեդտի „Таսsend und ein lag im Orient“ աշխատության առաջին երկհատոր հրատարակության (Բեռլին, 1850) II գրքի 160—161 էջերից։ Բակունցի աշխատության մեջ աղբյուրը նշված է ընդհանուր ձևով, իսկ բնագրի մեջ էլ նկատվում են մի քանի աննշան շտկումներ՝ սանդուխ դարձրել է սանդուխք, թյուրիմացությանց—թյուրիմացությունների, հետևանքն է եղել—հետևանքն էլ եղել է, ուղարկել էր ինձ—ուղարկվել էր, պրոֆեսոր-պրոֆ․, որոնք նրա — որ նրա, իմ ձեռքումն են մնացել—իմ ձեռքին են:

53 Այդ գրության բնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ ֆ. 1, ց. 1, գ. 780, թ. 1—2։ Առաջին էջի վերին լուսանցքում Անդրկովկասյան դպրոցների վերատեսուչ Ի. Կուլինսկու ձեռքով (որը գրության հեղինակն է) նշված է․ «Весьма нужное» (Հույժ կարևոր), և ո՛չ՝ Հույժ շտապ, ինչպես թարգմանել է Բակունցը:

54 Աբովյանի զեկույցի բնագիրը պահվում է նույն տեղում, դ. 780, թ. 7—8։ Տպագրվել է «Դիվան Խաչատուր Աբովյանի», հ, I, էջ 133—134։ Չակերտների մեջ առնված խոսքերը բացակայում են գրության բնագրում։ Իրականում Աբովյանն ասել է․ «Ես հարկ համարեցի ընդհատել իմ շրջագայությունը պրոֆ. Աբիխի հետ և, նրա համաձայնությամբ, մնալ»։

55 Աբիխն ու Աբովյանը 1844 թ. Արարատ բարձրանալու երեք փորձեր են արել․ օգոստոսի 18—19֊ին, 25—27-ին և սեպտեմբերի 2—3-ին։ Անհաջողության պատճառը