Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսումնասիրելու։ Հետաքրքիր են այն տողերը, որտեղ Աբովյանը մեծարվում է «որպես յուր հայրենիքը հիմնովին ճանաչող և գիտությունները սիրող անվանի մարդ»։ Քիչ հետո սկսվում է ճանապարհորդությունը։ Աբովյանը նրան ուղեկցում է երկար ժամանակ, փորձում են նորից բարձրանալ Արարատի գլուխը, լինում են «Հայկական մարզի» շրջաններում, ինչպես և Տաճկաստանի սահմանամերձ սանջակներում։ Սակայն Աբովյանը թողնում է Աբիխին և վերադանում Երևան։ Սեպտեմբերի 23-ին նա զեկուցում է ուղարկում դիրեկտորին, որտեղ յուր վերադարձը պատճառաբանում է նրանով որ դպրոցը մնացել է քայքայված վիճակում, որ աշակերտների ծնողները բողոքում են նրա երկարատև բացակայության դեմ և որ «այսուհետ Աբիխը կարող է ճանապարհորդել առանց ինձ»[1]։

Ֆր. Բոդենշտեդի հաղորդած տեղեկություններից հետո կարելի է ենթադրել, որ Աբովյանի անակնկալ վերադարձը արդյունք էր Աբիխի հետ ունեցած գժտության, իսկ դպրոցում պարապմունքների ուշանալը միայն առերես պատճառ դիրեկցիայի առաջ արդարանալու։ Մանավանդ որ Բոդենշտեդին ուղարկած Աբովյանի օրագրերը վերաբերվում են պր. Աբիխի միայն Արարատ բարձրանալու փորձին։ Իսկ Արարատի գլուխը նրանք փորձել են բարձրանալ սեպտեմբերին, և անհայտ անհաջողության հանդիպելով՝ Աբովյանը հենց այդտեղից էլ վերադարձել է Երևան[2]։ Անհիմն չէ ենթադրել, որ գժտության առիթ կարող էր ծառայել հենց Արարատի գագաթը բարձրանալու անհաջող փորձը, որը Աբիխին կասկածի տեղիք էր տվել, թե նույնիսկ պրոֆ. Պարրոտը չի բարձրացել գագաթը, ինչպես գրել էին տարիներ առաջ։ Աբիխը Դորպատի պրոֆեսորներից էր, նա գիտեր Պարրոտին, գուցե այնտեղից էր ճանաչում Աբովյանին[3]։ Կարելի է ենթադրել, որ Աբիխի և Աբովյանի միջև առաջացած գժտութունը պատահել է 1846 թ. աշնանը, երբ Աբիխը ճանապարհորդում էր դարձյալ Հայաստանում, մանավանդ որ մեր բերած առաջին նամակի հեղինակը գրում է, որ «էս երկու տարի է կամ մեկ տարի է, որ պարոն Աբովյանն և էլ էն նեմեցն, որ գնացել էին Մասուսա սարն նիլելու...»[4]։ Սակայն այս գժտության մասին որոշակի կարելի է ասել, երբ գտնվեն Աբովյանի՝ Բոդենշտեդին ուղարկած օրագրերը:

Մեր կարծիքով՝ Բոդենշտեդի հիշողությունների մեջ ամենից կարևորը Աբովյանի պետական ծառայությունը թողնելու և «Հայաստանի

  1. 54
  2. 55
  3. 56
  4. 57