Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

119 Աբովյանի գիրքը՝ «Նախաշավիղը», իբր հրդեհելու լեգենդի մասին տե՛ս ծան. 96։

120 Այս նամակի հասցեատերը ոչ թե Գևորգ Աքիմյանն է, այլ Մոսկվայի Լազարյան ճեմարանի աշակերտ և Աբովյանի մասնավոր դպրոցի նախկին սան Հարություն Յուզրաշյանը։ Ամբողջական բնագիրը տպագրվել է Ն. Տեր-Կարապետյանի աշխատության հավելվածում («Խաչատուր Աբովյան», էջ 132—133), որտեղից և քաղել է Բակունցը։ Վերականգնել ենք բնագրի ուղղագրությունը, բաց թողած տառերի փոխարեն դրել բազմակետեր, ուղղել ակնհայտ վիպակները (բնագրում՝ երանի թէ, Բակունցն արտագրել է՝ երանի, զամենայն-ամենայն, զեղբայր սիրելի—զեղբայր թանկագին):

121 Աբովյանի այդ գրության բնագիրը (սևագիր), ներկայումս պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 1725, թ. 33—34։

122 Ստ. Նազարյանցի նամակը գրված և ուղարկված էր Կազանից, 1845 թ. նոյեմբերի 10-ին։

123 Մանիֆեստը ստորագրվել է շատ ավելի վաղ, փետրվարի 24-ին, նրա բովանդակությունը բնավ գաղտնի չի պահվել և պաշտոնապես հրատարակվել է Ռուսաստանի մայրաքաղաքների և այլ տեղերի լրագրերում, նաև՝ «Кавказ» լրագրում, 1848 թ. մարտի 20-ին։ Հազիվ թե պաշտոնական որևէ հաղորդում հիմնովին փոխեր Աբովյանի ծրագրերը և դրդեր անհայտ բացակայության մեկնելու (տե՛ս Ա. Հովհաննիսյանի, նշված աշխատ., էջ 69)։

124 Նալբանդյանի խոսքերը քաղված են «Մեռելահարցուկ» վեպի հեղինակային ծանոթություններից, որոնք նվիրված են Աբովյանի հիշատակին։ Բակունցը, ամենայն հավանականությամբ, ձեռքի տակ է ունեցել «Հյուսիսափայլ» ամսագրի 1859 թ. № 9-ը, էջ 69) և մեջբերումը վերախմբագրել է։ Բնագրում ասված է. «Այդ մեռելային դաշտի զանագան կետերում խլրտում է առաքինությունը»։

125 «Նեմեցի գիրը», որի մասին ակնարկ կա Աբովյանի անհայտացման խնդրին վերաբերող հնագույն նամակներում, և որը Բակունցը փորձում է օգտագործել իր վարկածի համար, հորինված բան չէ, սակայն, հակառակ Բակունցի ենթադրության՝ այլ են նրա հեղինակն ու բովանդակությունը։ Այդ նամակը ուղարկվել է Տփղիսից, 1848 թ. փետրվարի 14-ին, հեղինակն է գերմանացի երկրաբան Հ. Արիխը: Նամակում շոշափվում է մի կողմից՝ Աբովյանի ու Բլավատսկու, և մյուս կողմից՝ Երևանի փոստապետ Ա. Քալաթարյանի միջև պաշտոնապես ձևակերպված գրազի խնդիրը, որ կապված էր այդ ամառ Արարատ բարձրանալու կարելիության հետ։ «Սուբեկտիվ տեսակետից,— գրում էր Աբիխը,— ես բոլորովին անտարբեր եմ այդ գործի նկատմամբ, օբեկտիվ տեսակետից՝ սրտանց ցանկանում եմ, որ պատվական Բլավատսկու խիզախ վճիռն այդ ձեռնարկության ավարտումից ետ չմնա, որը, քանի որ հարցը վերաբերում է մի գրազի, կարելի կլիներ կապել որոշ ժամանակի և որոշ անձնավորությունների անհրաժեշտ մասնակցության հետ։ Ես իմ կողմից կասկածում եմ, որ ֆիզիկական կարողությունները Բլավատսկուն թույլ տան այդ, համենալն դեպս, հոգնեցուցիչ և ո՛չ ամեն մարդու համար հնարավոր վերելքը