Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր համախոհները այդ ժամանակ էին հանդեսի կեսից հեռացել։ Հակառակ Բակունցի ենթադրության՝ ավարտական նման հանդես հետագա տարիներին չի՛ եղել։

150 Քաղված է «Հայրենիք» ամսագրի մի հոդվածից (1927, մարտ, էջ 83)։ Ուղղել ենք վրիպակը (այս—այսպիսի) և լրացրել դուրս մնացած «ռուս կառավարությունը» բառակապակցությունը։

151 Նազարյանցի 1845 թ. նոյեմբերի 10֊ի նամակից սույն մեջբերումն անելիս Բակունցն այնուհետև չի արտագրել "Zuf Literatur erheben" (գրական լեզվի աստիճան բարձրացնել) արտահայտությունը։

152 Մեջբերումն արված է «Անտիպ երկերի» 8—9 էջերից: Բակունցն ըստ այդմ արել է առանձին սրբագրումներ, որոնք վերականգնել ենք (բնագրում՝ բանդը, ուղղել է՝ բանտը, դիրեկցիիցը—դիրեկցիցը, մոտացել—մոտեցել, Մոսկով—Մոսկվա, Թիֆլիզ—Թիֆլիս, տանին—տանեն):

153 «Օվսանան» տպագրվել է «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրի 1861 թ. մայիսյան համարում (և ո՛չ՝ 1862 թ. № 10)։ Բակունցի մեջբերած հատվածում կան վրիպակներ, որ ուղղում ենք ըստ «Խաչատուր Աբովյանի երկերը» հատորի (Մոսկվա, 1897, էջ 294 և 297), որից, ամենայն հավանականությամբ, օգտվել է Բակունցը (բնագրում՝ Օվսանա, Բակունցն ամենուր օգտագործել է Օսաննա ձևը, նաև՝ անկաջ—ականջ, անց կկացնի—անց կացնի, ընկնիմ—ընկնեմ):

154 Երևանի գավառական դպրոցի 1845 թ. տարեկան հաշվետվության սևագիր ինքնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 70: Բակունցի մեջբերած տողերը թ՚ 70բ-ից են (տպ.՝ «Դիվան», հ. 1, էջ 144—145), ուր, սակայն, բառացի գրված է. „Не знаем, можем ли живыми еще выехать отсюда когда-нибудь.„ («Չենք իմանում, թե արդյո՞ք երբևէ պիտի կարողանանք այստեղից կենդանի դուրս գալ...»)։

ՋՈՆԱԹԱՆ ՍՎԻՖՏԸ ԵՎ ՆՐԱ ԳԻՐՔԸ

(էջ 92)

Տպագրվել է Ջ. Սվիֆտի «Գուչիվերի ճանապարհորդությունները» երկի հայերեն թարգմանության հրատարակության սկզբում, իբրև առաջարան (Պետհրատ, Ե., 1934, էջ 9—38)։ Գեղարվեստականորեն ձևավորված անվանաթերթի վրա, վերնագրիր հետո նշված է. «Թարգմ. Կարեն Միքայելյան, խմբ.՝ Ա. Բակունց»։ Գիրքը ձևավորել և շապիկը, կազմը, անվանաթերթը և նախաթերթը ձևավորել ու նկարազարդել է Հ. Կոջոյանը, պատասխանատու խմբագիրն է Ե. Չարենցը, որն այն ժամանակ Հայպետհրատի գեղարվեստական բաժնի վարիչը լինելով՝ ինքն էր նախաձեռնել Ջ. Սվիֆտի գրքի հրատարակությունը, ինքն էլ թարգմանության խմբագրումը և առաջաբան գրելը հանձնարարել էր Բակունցին։

Բակունցի աոաջարանը, այնուհետև արտատպվել է՝ Ա. Բակունց, Գրականության մասին (էջ 94—116)։ — «Երկեր երկու հատորով», հ. II, էջ 570—571 (աննշան բացթողումներով)։ Տպագրվում է ըստ 1934 թ, հրատարակության, ամբողջությամբ: