Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կատարված են հետևյալ ուղղումները.

էջ 99, տ 21. Բնագրում՝ խանգարում է... հիշողաթյունները-ուղղված է՝ խանգարում են... հիշողությունները:

Էջ 102, տ. 14. Բնագրում՝ Սերանո Բերժերակ—ուղղված է Սիրանո դը Բերժերակ:

Էջ 102, տ. 17. Բնագրում՝ Հազվագյուտ է էրուդիցիայի տեր Սվիֆտը-ուղղված է՝ Հազվագյուտ էրուդիցիայի տեր էր Սվիֆտը:

Էջ 103, տ. 2. Բնագրում՝ նման չեղած—ուղղված է՝ նմանը չեղած:

Էջ 103, տ. 6. Բնագրում Շերեդանին գրածը—ուղղված է՝ Շերիդանին գրածը:

Սվիֆտի այո ստեղծագործության հայերեն ամբողջական թարգմանությունը հրատարակելու միտքը ծագել է ռուսերեն միմյանց ետևից կատարված երկու հրատարակությունների շնորհիվ: Այն տարիներին գործող «Ակադեմիա» (Academia) հրատարակչությունը 1930 թ. Լենինգրադում լույս ընծայեց Սվիֆտի գիրքը՝ Պ. Կոգանի առաջաբանով և է. Ռագլովի ընդարձակ հոդվածով՝ նվիրված Ջ. Սվիֆտի կյանքին ու գործին: Հրատարակությունը շքեղ էր, ճաշակով ձևավորված, օգտագործված էին ֆրանսիական նկարիչ Ժ. Գրանվիլի հայտնի նկարազարդումները (402 հատ)։

1932 թ. «Ակադեմիայի» կողմից գիրքը նույնությամբ (չհաշված մի քանի աննշան լրացում) վերահրատարակվեց։ Ահա այս ժամանակ էլ Ե. Չարենցը որոշել է հրատարակել գրքի հայերեն թարգմանությունը։

«Գուլիվերի ճանապարհորդությունների» հայերեն թարգմանության ձևավորումը, պատկերները, նրանց դասավորությունը շատ կողմերով առնված են «Ակադեմիայի» ռուսերեն երկու հրատարակություններից:

Ջ. Սվիֆտի այդ նշանավոր երկի հայերեն առաջին լրիվ հրատարակությունը երևույթ էր հայ գրական կյանքում, այն ջերմորեն ընդունվեց ընթերցողների կողմից (թեև եղան ընդդիմախոսներ)։

Գիրքը լույս տեսնելուց անմիջապես հետո՝ 1934 թ. հունիսի 20-ին «Խորհրդային Հայաստան» թերթում (№ 140) տպագրվեց Ռաֆայել Աթայանի «Կարևոր գործի հաջող սկիզբը» ընդարձակ հոդվածը՝ հրատարակությանը տրված բարձր գնահատականով։ Հոդվածագիրը ընթերցողների ուշադրությունն էր հրավիրում Ջ. Սվիֆտի ու նրա գրքի վրա՝ տալով վերջինի հմտալից վերլուծումը։ Ապա գնահատում էր հայերեն թարգմանությունը, նշելով՝ «Գուլիվերի» ներկա հրատարակությունը սեղանի գիրք պետք է դառնա»։ Հոդվածում ասված էր նաև. «Պետք է շեշտել, որ մեր Պետհրատը կարողացել է տալ «Գուլիվերի» իրոք արժանավոր մի հրատարակություն։ «Գուլիվերը» խորհրդային շրջանի մեր տպագրական տեխնիկայի գլուխգործոցներից է։

Ընկ. Կարեն Միքայելյանի թարգմանության (որը խնամքով խմբագրել է ընկ. Ակսելը) լեզուն ընդհանուր առմամբ լավ է»: «Գրքին կցված է ընկեր Ակսել Բակունցի հետաքրքիր հոդվածը, որն ընթերցողին գաղափար է տալիս Սվիֆտի կյանքի ու գործի, նրա հասարակական-քաղաքական դերի մասին»։

1 Աննա թագուհի-խոսքը Մեծ Բրիտանիայի թագուհի Աննա Ստյուարտի մասին է (1665-1714):

2 Սմիտսֆիլդ —հրապարակ Լոնդոնում, որտեղ ի տես ժողովրդի ի կատար էին ածվում պատիժները: