Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ЗА МНОГООБРАЗИЕ ЖАНРОВ

(էջ 119)

ՀԱՆՈՒՆ ԺԱՆՐԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ

(էջ 120)

Տպագրվել է՝ «Լիտերատուրնայա գազետա», 1934, օգոստոսի 17, № 104, «Беседа с богом Л. Бакунц (Армения)« «Զրույց Ա. Բակունցի հետ (Հայաստան)» ենթավերնագրով։

Թերթի նույն համարում տպագրված են նաև խոսքերը ազգային մի քանի այլ գրողների, որոնք Մոսկվա էին ժամանել մասնակցելու համար Խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարին։

Հայերեն թարգմանությունը առաջին անգամ տպագրվել է՝ Ա. Բակունց, Գրականության մասին, Ե., 1959, էջ 127—129 ապա, նույնությամբ արտատպվել Երկերի երկհատորյակում, Հ. II, Ե․, 1964, էջ 601—603։

Սույն հատորում ռուսերեն բնագիրը տպագրվում է ըստ «Լիտերատուրնայա գազետայի», հայերեն նոր թարգմանությամբ (Ռ. Իշխանյանի)։

РЕЧЬ НА ПЕРВОМ ВСЕСОЮЗНОМ СЪЕЗДЕ СОВЕТСКИХ ПИСАТЕЛЕЙ

(էջ 123)

ՃԱՌ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(էջ 128)

Առաջին հրապարակումները եղել են Խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարի օրերին և համագումարից անմիջապես հետո, տարբեր վերնագրերով՝ «Богатый источник народного творчества»-«Ժողովրդական ստեղծագործության հարուստ աղբյուրը» («Պրավդա», 1934, օգոստոսի 25), «Будем работать такжв страстно, как лучшие люди нашей эпохи»—«Աշխատենք այնպես կրքոտ, ինչպես մեր դարաշրջանի լավագույն մարդիկ» («Լիտերատուրնայա գազետա», 1934, օգոստոսի 24)։ Վերջին վերնագրով ճառը հրապարակվել է նաև Երևանում՝ «Խորհրդային Հայաստան», 1934, սեպտեմբերի 2, № 202։ — «Գրական թերթ», 1934, սեպտեմբերի 5, № 23։ — Բակունցի ճառը տպագրվել է նաև՝ «Նա ռուբեժե Վոստոկա», 1934, սեպտեմբերի 15, № 160։ Սղագրությունը հրատարակված է՝ „Первый Всесоюзный съезд советских писателей Стенографический отчет“-, М., 1934, с. 212—214:

Այս վերջինից արված հայերեն թարգմանությունները տպվել են մի քանի անգամ.— «Սովետահայ գրականության տարեգրություն», Ե., 1957, 250—251։ — «Սովետական գրականություն» (ամսագիր), 1959, № 10, էջ 100—103։— Ա. Բակունցը, Գրականության մասին, էջ 130—137։ — «Երկեր երկու հատորով», հ. II, էջ 604—610։

Վերոհիշյալ բոլոր հրապարակումների մեջ կան տարբերություններ, տարբեր բնույթի ու չափի կրճատումներ։ Հավանաբար, առավել վստահելին համագումարի սղագրական