Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և ի՞նչ լինելը պարզերլ։ Այդ պատճառով՝ սույն հատորում ընդգրկված են, այն էլ որոշ ընտրությամբ, միայն այն հոդվածները, որոնց Բակունցի գրչին պատկանելը կասկածի տեղիք չի տալիս։

Բակունցի հոդվածներում արծարծված են ամենաբազմադան բնույթի հարցեր և խնդիրներ, գյուղի սոցիալիստական վերակառուցում և աշխատանքային հին ձևերի, կենցաղի հետամնաց կողմերի վերացում ու վերակառուցում՝ սոցիալիստական համակեցության սկզբունքներով ու գիտական հիմունքներով. Սովետական Հայաստանի ողջ տարածքում, նրա բազմաթիվ գյուղերում ու տնտեսություններում հողաշինարարության և ցանքաշրջանառության կիրառում. ընթացիկ գյուղատնտեսական հրատարակությունների վերաբերյալ քննադատական դիտողություններ, գյուղատնտեսական նոր, բերքատու և օգտակար մշակույթների ներմուծում, որպիսիէ խորթ էին հայ գյուղացու ավանդական պատկերացումներին, ազգային և տնտեսական շրջանների տարածքային շրջանակների ճշգրիտ որոշում և սահմանավեճերի խելամիտ լուծում, նոր, սոցիալիստական կարգերի առավելությունների և վերջիններիս հետևանքով հայ կյանքում առաջ եկած դրական ու լուրջ տեղաշարժերի առարկայական ցուցադրում (Խոտորջուրի կոմունայի պատմությունը) և այլն։ Այս ամենի շնորհիվ՝ Բակունցի հոդվածները ձեռք են բերել պատմական անխարդախ վավերագրերի արժեք և դարձել խոսուն վկաներ և ապացույցներ հեղինակի վառ հայրենասիրության և պետական մտածողության, բնութագրելով նրան, որպես նոր կյանքի խանդավառ վերակառուցողներից մեկի Սովետական Հայաստանի պատմության մեջ։

Չնայած աշխատասիրողների թափած տևական ջանքերին ու պրպտումներին՝ անկարելի եղավ այդ խնդիրների վերաբերյալ Բակունցի գրած բոլոր հոդվածները, նրա հրապարակային բոլոր ելույթներն ի հայտ բերել։ Դրան երբեմն խանգարել են պարբերական մամուլի առանձին օրգանների ամբողջական հավաքածուների և առանձին համարների պակասը, երբեմն էլ, պարզապես, դա անհնար է եղել, որովհետև Բակունցը շատ հոդվածներ հրապարակել է անստորագիր՝ չթողնեով հեղինակային պատկանելիության վերաբերող գրավոր որևէ վկայություն։ Այդ վերաբերում է մասնավորապես նախասովետական շրջանի մամուլում Բակունցի տպագրած անստորագիր կամ դեռևս չբացահայտված ծածկանունով հոդվածներին։

Բանասեր Ռ. Իշխանյանը ենթադրում է, որ Բակունցին կարող են պատկանել «Ո՞ւր են որբերի խնամակալները» («Զանգ», 1918, № 65), «Զանգեզուրի դրությունը» («Ժողովուրդ», 1918, № 26), «Ինժ. Գ. Աղաբաբյանի դասախոսությունը» («Զանգ», 1918, № 71) և այլ հոդվածներ, շատ հնարավոր է, սակայն խմբագրությունն առայժմ ձեռնպահ է մնում Բակունցի երկերի ժողովածուներում այդ ու նմանատիպ մյուս հոդվածներն ընդգրկելուց, մինչև որ նրա ստեղծագործության հետազոտողները մանրամասնորեն կուսումնասիրեն և վերջնականապես, դրական կամ բացասական առումով, կլուծեն խնդիրը:

Հավանական ու հնարավոր է նաև, որ Բակունցը թղթակցած լիներ Անդրկովկասի և կենտրոնական, ռուսական թերթերին ու ամսագրերին, բայց այդ ուղղությամբ էլ դեռևս անհրաժեշտ որոնումներ չեն ծավալվել։

Վերջապես՝ սույն հատորից դուրս են մնում շուրջ վեց տասնյակ հոդվածներ ու լրատվություններ, որոնք թեև ստորագրված են Բակունցի գործածած ծածկանուններով, սակայն նյութով ու բովանդակությամբ այնքան երկրորդական են, այնքան անկատար, որ որևէ բան չեն ավելացնում նրա ժառանգությանն ու բնութագրին։ Դրանք թվին պետք է