Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բողոքելով «էքսպերտիզայի» ինքնակոչ անդամների և «վնասված» պարոնների դեմ, «Փայլակ» թերթը գրում է. «Թե որչափ իրավունք անեին «վնասված» պարոնները, իբրև էքսպերտ, իրենք հակառակորդի դատավորը հանդիսանալու, այդ արդեն ապագայի խնդիր է: Ուսանող պ. Բակունցի հայրը արդեն դիմել է պ. նահանգապետին, սակայն պատասխան դեռ չէ ստացված, իսկ պ. Բակունցը բանտումն է»։

Տարիներ հետո իր գրական և հասարակական անդրանիկ գործունեության մասին Բակունցը «Ինքնակենսագրության» մեջ գրում է. «Այդ ամառ ես ֆելիետոն էի տպել սոցիալ-դեմոկրատական մի թերթում, մեր քաղաքագլխի և գավառական ադմինիստրացիայի դեմ։ Ինձ բանտարկեցին, եղավ «փոթորիկ», և ես բանտարկության 34-րդ օրը ազատվեցի, որպեսզի ուսուցիչ գնամ այն հեռու գյուղը՝ Լոր»։

Ֆելիետոնի մեջ երևան են գալիս այն նախատիպերը՝ Կիրիգ-Գրիգորը, Փոշտի Անտոնը, Աբրասը, որոնք հետագայում մարմնացում գտան «Կյորես» երգիծական վիպակում:

1 Վիլհելմ, Հինդեբուրգ—նկատի ունի գերմանական կայսր Վիլհելմ II-ին (1859— 1941) և պետական-ռազմական գործիչ Պաուլ ֆոն Հինդենբուրգին (1847—1934)։

ԼՈՐԻ ԴՊՐՈՑԸ

(էջ 137)

Տպագրվել է՝ «Համբավաբեր», 1916, № 28, հուլիսի 10, էջ 875—877, «Գավառ» խմբագրական խորագրի տակ, Բակունց Աղ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն հանդեսից:

1 Լորի դպրոցը բացվել է 1908 թ., շենքը կառուցվել է 1910-ին՝ Բաքվում ապրող լորեցիների նախաձեռնությամբ և ծախսով։ Բակունցը Լորում դասավանդել է 1915 թ. նոյեմբերի 5-ից մինչև 1916-ի մայիսի 28-ը, մոտ 7 ամիս (տե՛ս Ռ. Իշխանյան, Բակունքի կյանքն ու արվեստը, Ե., 1974, էջ 27, 28)։

2 Քալաշյան Գառնիկ (1885—1921)—բանաստեղծ, հարում էր տերյանական դպրոցի գեղագիտությանն ու ոճին։ Հրատարակել է «Ներշնչումներ» (Վաղարշապատ, 1908), «Բանաստեղծություններ» (Թիֆլիս, 1916) և «Վերջին աղջիկը» (Թիֆլիս, 1920) ժողովածուները։

ՄԵՐ ՍՈՒՐԵՆԸ

(էջ 141)

Տպագրվել է՝ «Զանգ», 1918, նոյեմբերի 24, № 73, Ա. Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Շտաբսկապիտան Սուրեն Տեր-Աբրահամյանի մասին կենսագրական տեղեկություններ հնարավոր չեղավ հայթայթել: Բակունցն, անտարակույս, նրա հետ մտերմացել է կամավորական խմբերում (խմբ․