Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԻ ԶՐՈՒՅՑՆԵՐ

(էջ 148)

Տպագրվել է՝ ԿՌ, 1924, դեկտեմբերի 22, № 43, Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն շաբաթաթերթիդց:

1 Շնաթաղ (Շենաթաղ)—այժմ՝ Լեռնաշեն, Սիսիանի շրջան: 2 ...խանչալով մալական—այսինքն՝ աներևակայելի բան:

ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԸ

(էջ 149)

Տպագրվել է՝ ԽՀ, 1924, դեկտեմբերի 28, № 297, Ակսել ստորագրությամբ, «Մեր գյուղը» խմբագրական ընդհանուր խորագրի տակ: Արտատպվում է նույն օրաթերթից:

1 Գորիս (Հին Գորիս) — գյուղ Սյունիքի Հաբանդ գավառում, 1868-ից՝ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոնը: Հետագայում իր վարչական դերը հանձնում է 1870֊ին Գորիս գետի աջակողմյան հարթավայրում հիմնադրված Գորիս քաղաքին: Այժմ գտնվում է վերջինիս տարածքում:

2 Գյուղի մասսայական տեղափոխություն չի եղել։ Անհատ տնտեսությունները առանձին-առանձին են փոխադրվել գետահովիտ: Տեղափոխությունը վերջնականապես ավարտվել է 1950-ական թվականներին:

ՆԱՄԱԿՆԵՐ ԳՅՈՒՂԻՑ

(էջ 151)

Տպագրվել է՝ ԽՀ, 1924, դեկտեմբերի 31, № 299, Ակսել ստորագրությամբ։ Արտատպվում է նույն օրաթերթից։

1 Քսենոֆոն — հին հունական զորավար և գրող (ծնվ. մոտ. 430—355/4 մ. թ. ա.), որի «Կյուրոպեդիա» երկում նկարագրված է հայկական գյուղը իր գետնափոր ու խավար խրճիթներով: Բակունցը «Քսենոֆոնի ժամանակ» արտահայտությամբ ակնարկում է խավարի ու աղքատության մեջ խարխափող գյուղը։

2 Նավասարդի տոն—հեթանոսական դարերի Հայաստանի Նոր տարին։

3 Մովրովի ժամանակից-այսինքն՝ Հայաստանի նախահեղափոխական շրջանից, ավելի ճիշտ՝ Պ. Պռոշյանի վեպերում նկարագրվող ժամանակներից, երբ իրենց սանձարձակություններն էին կատարում գավառի կառավարիչները կամ մովրովները (խմբ.):

4 Հավանաբար, Ա. Բակունցը նկատի ունի Ավ. Իսահակյանի «Մաճկալ ես, բեզարած ես...» լայն տարածում ստացած բանաստեղծությունն ու նրա խոսքերով հորինված ժողովրդական երգը և Ռ. Պատկանյանի «Շինականի առավոտյան երգը» և Ռ. Պատկանյանի «Շինականի երեկոյան երգը» ոտանավորները (խմբ.):