Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ մարմինների խնդիրներն են լինելու՝

ա) Հայաստանի ամառային և ձմեռային արոտավայրերի ճշգրիտ որոշումը, ըստ որում դրանք պետք է դասավորվեն ու գնահատվեն։

բ) Հատուկ արոտավայրերի օրենք մշակելն ու կիրառելը

դ) Արոտավայրերը կիրառելու համար տեղական մարմիններ կազմակերպելը, դրանց վրա հսկելը, ղեկավարելը և ընդհանրապես արոտավայրերի օրենքը կիրառելը։

դ) Հատուկ փորձնական ոչխարաբուծության կայանի կազմակերպությունն ու կառավարելը և այլն» (տե՛ս ԳԿ, 1926, № 1, հունվար, էջ 36)։

2 Ք. Վերմիշյանի «Ոչխարաբուծությունը Հայաստանում» հողվածը տե՛ս ԳԿ, 1926, № 1, հունվար, էջ 36— 46։

3 Յայջի— այժմ Գորիսի շրջանի Հարժիս գյուղը:

4 Խնածախ (Խլաթաղ) — այժմ Ղափանի շրջանի Ձորաստան գյուղը։

5 Քալանթար Ավետիս Հայրապետի (1859—1937), խոշոր մասնագետ կաթի և անասնաբուծության բնագավառում, Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր։ 1930 թ. ղեկավարել է Երևանի անասնաբուծական ինստիտուտի կաթի ամբիոնը։

6 Հիշատակված ոչխարների ցեղերի մասին տե՛ս Ա. Քալանթարի «Характеристика кавказских пород но овцеводству" (Թիֆլիս, 1913):

ԱԳՐՈՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՁԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ

(էջ 195)

Տպագրվել է՝ ԳԿ, 1926, № 4, ապրիլ, էջ 8—10, Ա. Բակունց ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

1 Համահայաստանյան գյուղատնտեսական 3-րդ համագումարը տեղի է ունեցել Երևանում, 1926 թ. մարտի 1—8-ը։

2 Համագումարի որոշումների մեջ սույն հողվածում արծարծված հարցի վերաբերյալ ասված է. «Գյուղատնտեսական խմբակների աշխատանքները նպատակահարմար ձևսվ կազմակերպելու համար անհրաժեշտ համարել հատուկ ծրագիր և կանոնադրություն հրատարակելը»։

3 Սույն հոդվածի գրության տարիներին մոգական լապտերը (կինոխցիկ) շատ մոդայիկ էր և հնարավորություն էր ընձեռում գյուղատնտեսին՝ ձմեռային պայմաններում գյուղացիներին ծանոթացնելու Սովետական Միության և արտասահմանյան օրինակելի սնտեսություններին, միաժամանակ նպաստում գյուղատնտեսական գիտելիքների տարածմանը (որպես մուտքի վճար՝ գյուղացին պետք է գներ 5 կոպեկի գիրք)։

4 Խաթունարխի սոխը այսօր էլ լավագույնն է համարվում ողջ Հայաստանում։

5 Սուդանի խոտը միամյա, երաշտադիմացկուն խոտաբույս է. տալիս է առատ բերք: Հայաստանում Սուդանի խոտ սկսել են աճեցնել 1925 թ. Երևանի շրջակայքում, սակայն այն հաջողությամբ կարող է մշակվել լեռնային և սակավ մթնոլորտային տեղումներով շրջաններում։