Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խ. ԵՐԻՑՅԱՆ, «ԿԱԹՆԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ»

(էջ 207)

Տպագրվել է՝ ԳԿ, 1926, № 7, հուլիս, էջ 38— 39, «Գրախոսական» բաժնում, Ա. Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նայն ամսագրից։

1 Խ. Երիցյանի «Կաթնատնտեսության գործնական ձեռնարկ, Ա մաս» գրքույկը լույս է տեսել «Գյուղացու գրադարան» մատենաշարով, № 8, Ե., 1926, 174 էջ։

ԳՅՈՒՂԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ԱԳՐՈՆՈՄՆԵՐԸ

(էջ 209)

Տպագրվել է՝ ԳԿ, 1926, № 8, օգոստոս, էջ 22—25, Ա. Բակունց ստորագրությամբ»: Արտատպվում է նույն ամսագրից:

1 Գյոյ-Հումբեթ (Գյոյգմբեթ)— այժմ ՀՍՍՀ Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղը:

2 Արազդայան — այժմ Արարատի շրջանի Երասխ գյուղը:

3 Նկատի ունի Ի. Կռիլովի «Կարապը, Խեցգետինը և Գայլաձուկը» առակը։

4 Ճաթղռան — այժմ Աբովյանի շրջանի Հրազդան (Գետաշեն) գյուղը։

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 215)

Առաջին անգամ տպագրվել է առանձին գրքով, «Գյուղացու գրադարան» մատենաշարով, № 30, Ե., 1926, 35 էջ, որից և արտատպվում է։

Գրքույկը ջերմ ընդունելություն է գտնում, և ժամանակի պարբերական մամուլում իրար ետևից երևում են մի քանի դրական գրախոսություններ. Ի. Տ., Ինչ պետք է կարդա գյուղացին։ Ա. Բակունց, Կարտոֆիլի մշակությունը։ «Մաճկալ», 1926, հունիսի 10, № 46։— Վարդանյան Դ., Ինչ կարդալ գարնանացանի մասին։ «Մաճկալ», 1928, ապրիլի 5 № 28։—Գ. ԵՍ, Ա. Բակունց, «Կարտոֆիլի մշակությունը» (Գյուղացինե՛ր, կարդացեք այս գիրքը)։ «Կոմունիստ», Բաքու, 1929, փետրվարի 7, № 31։

Ավելի վաղ, կարտոֆիլի մշակության որոշ հարցերի Ա. Բակունցն անդրադարձել է նաև առանձին հոդվածներով. «Ի՞նչ անել կարտոֆելի ճախերը», «Ե՞րբ և ինչպե՞ս հավաքել կարտոֆելը», «Ի՞նչ օգուտ է տալիս կարտոֆելը» (տե՛ս ԿՌ, 1923, օգոստոսի 16, № 22, սեպտեմբերի 16, № 24 և 26, № 25): Այդ հոդվածները չեն ընդգրկված սույն հատորում:

Հետագայում, այս աշխատության մի հատվածը (գլուխ 6, էջ 296—298) աննշան փոփոխություններով, «Կարտոֆիլն ինչպե՞ս հավաքել» վերնագրով, «Ագրոնոմ Ալ. Ստեփանյան» ստորագրությամբ տպագրվել է «Մճկ», 1929, նոյեմբերի 2, № 85։ Բնականաբար,այդ հոդվածն ևս դուրս է մնացել սույն հատորից։