Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

(էջ 234)

Տպագրվել է՝ ԽՀ, 1926, դեկտեմբերի 23, № 295, որտեղից և արտատպվում է։

1 ԱՀԲ-Անդրկովկասի հեռագրական բաժանմունք։

2 Հացիկ — այժմ Հոկտեմբերյանի շրջանի Վորոշիլով ավան։

3 Նորիկ — «ՀՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը» տեղեկատվի վերջին հրատարակության մեջ Նորիկ անունով գյուղ չի՛ հիշվում։

4 Նորապատ — Հիմնվել է Սարդարապատ կայարանի մոտ, բնակչությունը տեղափոխվել է Սարդարապատ գյուղից և Մեղրու շրջանից (տե՛ս ԳԿ, 1925, № 1, էջ 33)։ Այն այժմ ձուլվել է Հոկտեմբերյան քաղաքի հետ։

5 Զանգիբասարի շրջան—այժմ ՀՍՍՀ Մասիսի շրջանը։

ԽՈՏՈՐՋՈՒՐԻ ԿՈՄՈՒՆԱՆ

(էջ 234)

Տպագրվել է առանձին գրքույկով, «Գյուղացու գրադարան» մատենաշարով, № 47, Ե., Հողժողկոմատի հրատարակություն, 1927, 51 էջ, տպաքանակ՝ 2000: Գրքույկը նկարազարդ է:

Ծանոթ միակ մատենախոսությունը լույս է տեսել «Կոմունիստ» (Բաքու) օրաթերթում (1928, հուլիսի 2, № 152), «Նեգրուս» ծածկանունով («Ա. Բակունց. Խոտորջուրի կոմունան»)։ Նշելով գրքույկի արժանիքները՝ գրախոսը, մասնավորապես, գրում է. «Գրքույկի լեզուն չափազանց պարզ է, հասկանալի, տեղ-տեղ հասցրած գեղարվեստական պարզության, որպիսի հանգամանքն ավելի է հետաքրքիր դարձնում Բակունցի ներկա գրքույկը»։

Բնագրում ուղղված են հետևյալ վրիպակները. տպագրված Միսխանայի և Միսխանի ձևերը ուղղված են՝ Միսխանեի:

Էջ 236, տ. 33. տպագրված է՝ չեն նայում ոչ տոնի ու կիրակի, ուղղում ենք՝ չեն նայում ո՛չ տոնի, ո՛չ կիրակի:

Էջ 248, տ. 30—31. տպագրված է՝ աչքին ընկնում է մի բույսի կամ սերմի, ուղղում ենք՝ աչքն ընկնում է մի բույսի կամ սերմի:

Նոր Խոտորջուրի «Կարմիր հովիտ» կոմունան կազմակերպվել է 1925 թ. մարտ ամսին, նրա հիմնադիրների ծննդավայրի՝ Խոտորջուր գյուղի անունով, որ գտնվում էր Բարձր Հայքի Սպեր գավառում։ Ինչպես հիշում է Խոտորջուրի կոմունայի նախկին վարչության նախագահ, հանգուցյալ (վախճ. 1982) Թորգոմ Գևորգյանը, կոմունայի կազմակերպման առթիվ 1922 թ. Խարկով քաղաքում ապրող մի խումբ նախկին խոտորջուրցիներ հավաքվում են խորհրդակցության, որին մասնակցում է նաև ուսանող Ա. Բակունցը: Վերջինիս շնորհիվ էլ խորհրդակցությունը հավանություն է տալիս ժողովականների մի մասի առաջարկին՝ կոմունան հիմնադրել Սովետական Հայաստանի մի որևէ, թեկուզ հեռավոր