Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՈՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱՇՏԱՅԻՆ ՍԵԶՈՆՈՒՄ

(էջ 261)

Տպագրվել է՝ ԳԿ, 1927, № 3, մարտ, էջ 28—35, Ա. Բակունց ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

1 Աղբաբայի գավառակ—այժմ ՀՍՍՀ Ամասիայի շրջան։

2 Տրիանգուլիացիոն (լատիներեն՝ trangulum — եռանկյուն) աշխատանքները կիրառվում են եռանկյունավորման եղանակով հողերի ձևերն ու չափերն ուսումնասիրելիս. այն հիմք է հանդիսանում տեղագրական գծահանման և տարբեր տեղագրագիտական աշխատանքների համար։

3 7—րդ գավառակ — Լենինականի գավառի 7-րդ գավառամասը համապատասխանում է այժմյան Արագածի շրջանին։ Նրա մեջ էին մտնում Հաջի Խալիլ (Ծաղկահովիտ), Ջառջառիս, Փամբ (քրդական) և Ղռխդագիրման (Հնաբերդ) գյուղերը (Խմբ.):

4 Ղամարլու — այժմ ՀՍՍՀ Արտաշատի շրջան։

5 Նադել հողեր — գյուղական ընտանիքներին հատկացվող հողատարածություններ։

6 Նկատի ունի 1926 թվականի երկրաշարժը, որը մեծ վնասներ էր հասցրել Լենինական քաղաքին ու մերձակա բնակավայրերին (Խմբ.):

ՄԻ ԱՐՏԵԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(էջ 270)

Տպագրվել է՝ ԳԿ, 1927, № 4, ապրիլ, էջ 50—64, Ա. Բակունց ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

1 Ղարաքիլիսա — այժմ ՀՍՍՀ Կիրովական քաղաքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱԿԱՎԱՀՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՑ

(էջ 274)

Տպագրվել է՝ ԳԿ, 1927, № 9, սեպտեմբեր, էջ 9—12, Ա. Բակունց ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

Էջ 274, տ. 20—21. տպված է՝ ...որոնց բնակչության ընդհանուր թվի զգալի տոկոսն է կազմում: Ուղղում ենք՝ ...որոնց բնակչությունը և այլն։

Էջ 275, տ. 2 (աղյուսակ). տպված է՝ 5500. ուղղում ենք՝ 3600

տ. 9 (աղյուսակ), տպված է՝ 10000 ...18000, ուղղում ենք՝ 9700... 17700

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ» ՎԵՑ ՏԱՐԻՆ

(էջ 278)

Տպագրվել է՝ ԳԿ, 1927, № 10—11, հոկտ.—նոյեմբեր (միացյալ համարում), էջ 121-127, Ա. Բակունց ստորագրությամբ: Արտատպվում է նույն ամսագրից։