Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Բնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի արխիվ, ֆ. 312, գ. 246, թ. 11։

Հրատարակվում է առաջին անգամ։

Ի պատասխան իր այս և նախորդ դիմումների՝ օգոստոսի 31-ին էջմիածնից հեռագրում են Ա. Բակունցին. «15-ը հոկտեմբերի» (նույն տեղում)։

9. ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ

Բնագիրը պահվում է ԳԱԹ, Ակսել Բակունցի ֆոնդ № 90 (մեքենագրված է Զանգեզուրի հողբաժնի գավառական գյուղատնտեսի գրությունների պաշտոնական ձևի (թերթիկի) վրա)։

Հրատարակվում է առաջին անգամ։

1 Հայտնի գյուղատնտես և գրող Կոստանդին Մելիք-Շահնազարյանի (Տմբլաչի Խաչան, 1856—1940), գրական գործունեության 50 և գյուղատնտեսական գործունեության 40-ամյակը Երևանում նշվել է 1924 թ. դեկտեմբերի 16-ին։ Այդ առթիվ՝ ՀՍԽՀ կենտգործկոմի որոշումով նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր գյուղատնտեսի կոչում։

2 «Զառ ղադրը զյարգար բիլրար»—ադրբեջաներեն առած, նշանակում է. «Ոսկու արժեքը ոսկերիչը կիմանա»։

10 ԹՈՐԳՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Ինքնագիրը մատչելի չի՛ եղել։ Օգտագործել ենք լուսապատճենը, որ պահվում է հասցեատիրոջ հարազատների մոտ։ Հրատարակվում է առաջին անգամ։

Ինքնագրի վրա եղել են աննշան շտկումներ, որ մեջ ենք բերում ստորև․

էջ 373, տ, 3. Նախապես՝ Նազար Արտեմիչ[ը]։

Էջ 373, տ. 7. նախապես՝ 14. III. 33, հետո 4-ը դարձրել է 9-ը։

1 Հասցեատերը` Թորգոմ Գալուստի Գևորգյանը (1898—1982) սերում էր Խոտորջուրի Միջին թաղեցի մի հարգված հայ ընտանիքից, որը ավելի վաղ փոխադրվելով Թիֆլիս՝ հրաշքով փրկվել էր թուրքերի նյութած ցեղասպանության ոճրից։ 1915-ից նա զինվորագրվում է կամավորական խմբերին, մարտնչում Արևմտյան Հայաստանի փրկության համար։ Բակունցի հետ ընկերացել է 1918 թվականից, երբ երկուսն էլ կամավոր զինվորներ Անդրանիկի հրամանատարության տակ, պաշտպանում էին էրզրումը։ Ըստ կռիվների մասնակիցներից մեկի բնութագրման՝ Թորգոմն այն ժամանակ «դեռ պատանեկան մտորումնեով, պոլշևիկ համոզումներով երիտասարդ մըն էր, վառվռուն, համակրելի և միաժամանակ խիզախ զինվոր» (Հայկական առանձին հարվածող զորամասը», էջ 173)։ Հետագայում Բակունցն ու Թ. Գևորգյանը հանդիպել են Թիֆլիսում, իսկ սովետական կարգերի հաստատումից հետո՝ Խարկովում, Գորիսում ու Երևանում: Բակունցը մի քանի անգամ հյուր է եղել Թ. Գևորգյանի տանը, Խոտորջուրի կոմունայի հանգրվանում։ Այստեղ է նա գրել իր «Ծիրանի փողը» և «Ձորերի լույսը» պատմվածքները։