Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ բարձր գնահատելով ձեր տաղանդը և ձեզ համարելով գեղարվեստական խոսքի մեծ վարպետ, ես հաճույքով ընդունում եմ ընկ. Ռյաբինինայի՝ Ձեր ժողովածուն խմբագրելու առաջարկը: Բայց մեզ համար անհարմար է առանց որևէ փոփոխության հրատարակել մի դիրք, որ վերջերս է լույս տեսցրել Զակգիզը, առավել ևս, որ մի քանի նովելներ մինչ այդ հրատարակվել են ռուսերեն: Ուստի, խնդրում ենք, հիմք վերցնելով «Յոթ պատմվածքները», սրանց ավելացնեք ռուսերեն լույս չտեսած թեկուզ երկու-երեք նոր պատմվածք կամ գեղարվեստական ակնարկ։

Այդ մասին Ռյաբինինան հեռախոսով հայտնել է ձեզ, բայց պատասխան չի ստացել։

Բացի դրանից, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և դիմանկարը՝ գրքում զետեղելու համար։ Գրքի ձևավորման մասին ձեր ցանկությունները մենք հաճույքով նկատի կառնենք...

Գոսլիտիզդատի խմբագիր, ձեզ հարգող՝ Գոլցև»։

Բակունցի սույն հեռագիրն ահա՛ պատասխանն էր Գոլցևի առաջարկության։ Հրատարակչությունն ընդաոաջելով Բակունցին՝ 1935 թ. ապրիլի 2-ին որոշել է. «Բակունցի վեպի վերաբերյալ պայմանագիրը պետք է տեղափոխել 1936 թվականը և պայմանագիր կնքել պատմվածքների գրքի համար»։

Չի՛ հայտնաբերված Գոլցևի գրության մեջ հիշված՝ Բակունցի նամակը։ Նույն արխիվում պահվում է նաև Բակունցի «Խոնարհ աղջիկը» խորագրով նովելների ժողովածվի տպարանական շարվածքի սրբագրված օրինակը։ Գիրքը է տեսել 1935 թվականի վերջերին, այն ընդգրկում էր 9 ստեղծագործություն՝ «Նամակ ռուսաց թագավորին», «Խոնարհ աղջիկը», «Ալպիական մանուշակ», «Պրովինցիայի մայրամուտը», «Բրուտի տղան», «Սպիտակ ձին», «Սև ցելերի սերմնացանը», «Քեռի Դավոն», «Մուրոյի զրույցը Լենինի մասին»։ Վերջին երկուսն առաջին անգամ էին թարգմանվում ռուսերեն։ Դրանք Բակունցի հավելումներն էին 1934 թ. Թիֆլիսում լույս տեսած «Յոթ պատմվածք» ժողովածվի վրա:

14. ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

Տպագրվել է՝ «Գրական թերթ» 1935, № 19, օգոստոսի 12, էջ 4, «Ցավակցական հեռագրեր» խմբագրական խորագրի տակ, որից և արտատպվում է։

Թերթի աոաջին էջում տեղավորված «Ալեքսանդր Շիրվանզադեի հիշատակին» մահախոսականն ստորագրող հայ գրողների, արվեստի ու գրականության նշանավոր գործիչների անունների շարքում կա նաև Բակունցի անունը։

Նկարչուհի Մարիամ Ասլամազյանի վկայությամբ՝ Բակունցը 1935 թ. ամառը եղել է Գորիսում, որտեղ և լսել է Շիրվանզադեի մահվան լուրը (տե՛ս «Գրական թերթ», 1982, սեպտեմբերի 17, № 38, էջ 3):

15. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ԿՄֆ, № 233։ Առաջին անգամ տպագրվել է՝ Ա. Բակունց, Երկեր երկու հատորով, հ. II, Ե., 1964, էջ 622 (հրատ. Ս. Պայազատի), այնուհետև՝ սույն հրատարակություն, հ. II, էջ 705։ Արտատպվում է բնագրից։