Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Նկատի ունի՝ Վարդան Այգեցի, առակագիր ԺԳ դարի, Աղվեսագիրք, Ե., 1935, որը կազմել, մեկնաբանել և թարգմանել էր ինքը՝ Ա. Բակունցը։ Մանրամասնություններ այդ աշխատության մասին տե՛ս սույն հրատ., հ. II, էջ 696— 697։

2 ...սուր քո, և պարանոց մեր...—այս թևավոր խոսքի սկզբնաղբյուրը Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» դյուցազներգությունն է, օգտագործված է հայոց նախարարների, նշանավոր եպիսկոպոսների և Հովսեփ կաթողիկոսի՝ պարսից հազարապետ Միհրներսեհին ուղղված թղթում. «...աւասիկ կամք զբոլոր մարմինս տուեալ ի ձեռս քո. վաղվաղակի արա, զինչ և կամիս։ Ի քէն տանջանք, և ի մէնջ յանձնառութիւնք. սուր քո՝ և պարանոցք մեր։ Չեմք ինչ լաւ մեք քան զառաջինսն...» (քննական հրատ., Ե., 1957, էջ 40)։

3 Մամիկոն Գևորգյան (1877—1962) — սովետահայ մշակութային գործիչ, բառարանագիր, թարգմանիչ։ Նախասովետական տարիներին զբաղվել է խմբագրական-հրատարակչական գործունեությամբ, հետագայում՝ պետթատրոնի և կինոյի ասպարեզներում։

4 Ջիվելեգով Ալեքսեյ Կարապետի (1875—1952)—ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, վերածնության դարաշրջանի գրականության և մշակույթի խոշոր գիտակ, արվեստաբան, սույն նամակի գրության շրջանում գործակցում էր Մոսկվայի «Academia» հրատարակչությանը, որը լույս էր ընծայում համաշխարհային գրականության դասականների երկերը։

5 Այգեկցու առակների ռուսերեն հրատարակության գաղափարը, որ փայփայում էր Բակունցը, մարմին չի առել։ Նման մի ժողովածու արդեն 50-ական թթ. լույս ընծայեց ակադ. Հ. Օրբելին (տե՛ս „Басни Средневековой Армении“, ՍՍՀՄ ԳԱ հրատ., Լենինգրաղ, 1956):

16. ԱՐՏՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ

Բնագիրը (մեքենագիր) ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 122, ց. 2ա, գ. 79, թ. 4։ Հրատարակվում է առաջին անգամ։

Փաստաթղթի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Ընկ. Աբով. ծանոթացիր և խոսիր հետս։ 22/XII», ապա ստորագրություն, հավանորեն՝ Ա. Եղիազարյանի (որն այդ ժամանակ հանրապետության լուսավորության ժողովրդական կոմիսարն էր)։

ԸՆԾԱՅԱԳՐԵՐ

Քաղված են հետևյալ աղբյուրներից.

1. «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» արխիվային նոր վավերագրերի և անհայտ նամակների հիման վրա։ Գրեց Ակսել Բակունց»: Պետական հրատարակչություն, Ե., 1932, էջ 1։

Գրված է սև թանաքով, գրքի առաջին էջի վերին (աջ) մասում։

Պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի պետական ինստիտուտի (Մատենադարանի) գրադարանում, № 27877։ Գրքի շապիկը և Աբովյանի ներդիր նկարը բացակայում են։ Ո՞ւմ նկատի ունի՝ Շիրվանզադե՞ին, թե՞ Ավ. Իսահակյանին, չհաջողվեց պարզել։