Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ մասին են վկայում արխիվում պահպանվող հետևյալ վավերագրերը։ Համալսարանի ռեկտորատի 1924 թ. հունվարի 24-ի նիստի արձանագրությունից՝ (ստորագրել են համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանը և վարչության քարտուղար Վահան Թոթովենցը). «Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան ընկ. Պ. Քալանթարյանը հայտնում է, որ գյուղատնտես Թումանյանին և ասիստենտ Ալ. Բակունցին հրավիրելով, դեռևս բաց է մնում անասնախոսության դասախոսի տեղը։ Այդ առթիվ ընկ. Պ. Քալանթարյանը առաջարկում է ընկ. Խ. Երիցյանին դարձնել հիմնական։ Որոշվում է ընկ. Խ. Երիցյանին մտցնել իբրև հիմնականի Ա թեկնածու, իսկ ընկ. Ալ. Բակունցին ճանաչել ասիստենտ ս. թ. մարտի 1-ից» (նույն տեղում, ֆ. 20, ց. 4, գ. 2, թ. 14 ա-բ)։ Ալեքսանդր Բակունցի անունը նշված է համալսարանի 1923/24 ուսումնական տարվա աշխատակիցների ցուցակում՝ 67-րդ համարի տակ (նույն տեղում, ֆ. 20, ց. 1, դ.23,թ.2, մեքենագրված է 85 անուն)։ Ցուցակի մի այլ օրինակում մեքենագրված 85 անուններից հետո ձեռագրով ավելացված է 7 անուն ևս, այդ թվում «Ալեքսանդր Բակունց, գյուղֆակ, հողժողկոմատ» տողը (նույն տեղում, թ. 94բ)։

Ինչպես սերմաբուծարանում, այնպես էլ համալսարանում Բակունցն աշխատել է գյուղատնտես Միքայել Թումանյանի ղեկավարությամբ, որը գյուղֆակում կարդում էր մասնավոր երկրագործության դասընթացը։ Բակունցն, ըստ երևույթին, ղեկավարել է ուսանողների գործնական պարապմունքները։ Այս ենթադրությունը արվում է նաև այն փաստից, որ գյուղֆակի 3֊րդ կուրսի ուսանողների արտադրական պրակտիկան նախատեսված է եղել անցկացնել այն սերմաբուծարանում, որտեղ աշխատում էր Բակունցը (նույն տեղում, ֆ. 20, ց. 4, դ. 2, թ. 22)։

Այս տարիներին հաստատվեցին, ապա զարգացան սերտ, բարեկամական կապեր Ա. Բակունցի և Միքայել Թումանյանի (պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս) միջև: Հետաքրքիր է այն փաստը, որ 1930-ական թվականների կեսերին Միքայել Թումանյանը Հայաստանում իր հայտնաբերած վայրի ցորենի տեսակներից մեկը անվանել է «Բակունցի» (տե՛ս Проф. К. А. Фляксбергер, В. и В Ф. Антроповы, Ф. X. Бахтеев, А. И. Мордвинкина. Определитель настоящих хлебов. Пшеница, рожь, ячмень, овес. М.—Л.. 1939, с. 28; П. А. Гандилян. О дикорастущей пшенице Урарту (краткий очерк). См. «Труды серии «Пшеница». 1976, № 2. Эчмиздзин. 1976, с. 46—47):

1 Հիշյալ վկայականի՝ Ա. Բակունցի ձեռքով արտագրված և հողժողկոմատի կողմից վավերացված պատճենը տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 831, թ. 4։ Առաջին անգամ հայերեն թարգմանությամբ տպագրվել է՝ «Գրական թերթ», 1979, հունիսի 15, № 24 (հրապարակում Վ. Ղազախեցյանի)։

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏ<ՐՈՆԱԿԱՆ> ԿՈՄԻՏԵԻՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԱԱ, ֆ. 178, ց. 1, գ. 306, թ. 18—19 (զեկուցման հիմնական մասը) և գ. 80, թ. 4 (եզրափակիչ մասը)։ Աոաջին անգամ հրատարակվել են՝ «Լրաբեր» ՀՍՍՀ ԳԱ-ի (հասարակական գիտությունների), 1979, № 6, էջ 102 —104 (հրապարակում Վ. Ղազախեցյանի)։