Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա վերջին անգամ ծանր ու թեթև էր անում այն բոլորը, ինչ որ թողնում էր, ինչ որ սպասում էր նրան ապագայում և ինչ կարող էր տալ նրան միանգամայն անակնկալ առիթը։

Բայց այդ պարզելու համար պետք է մի քիչ հեռվից սկսենք։

Դ

Աբովյանի կյանքով, մանավանդ նրա անհայտացման առեղծվածով հետաքրքրվողները մանրակրկիտ չեն ուսումնասիրել նրա ժամանակը, այն բազմաթիվ կարևոր թելերը, որոնցով նա, իբրև հասարակական գործիչ, ուսուցիչ, իբրև առաջավոր քաղաքացի, կապված է եղել ժամանակակից շատ մարդկանց հետ, շփվել է գործակցել է, նամակներ է գրել և ստացել։ Հենց միայն «ընկերություն» կազմելու գաղափարը, որ, ինչպես տեսանք, համարյա մինչև անհայտացումը նա ունեցել է[1], շատ ավելի կարևոր է նրա կյանքն ու գործունեությունը ճիշտ հասկանալու, քան ուսումնասիրողների հայրենասիրական դրվատումները, որոնց առանցքը եղել է մեծ մասամբ «Վերք Հայաստանին»։

Բայց մենք դրանցով չենք զբաղվելու և ոչ էլ «Վերք Հայաստանի» գրքով։ Վերջինս մեզ հետաքրքիր է այնքան, որքան նյութեր կտա ճիշտ հասկանալու նրա կյանքը, մանավանդ անհայտացումը։ Որպես օրինակ՝ այստեղ բերում ենք «Վերք Հայաստանի» գրքից Աբովյանի այն ծանոթությունը, որից երևում է, թե դեռ 1827 թ. առաջ, այսինքն՝ երբ բոլորովին երիտասարդ էր, Աբովյանը մտադրվել էր հեռանալ Վենտիկ։ «Էս ժամանակին,— գրում է նա,— վարժատանիցը դուս էկա ու Թիֆլիզուցը գնացի Հախպատ... որ թուղթ առնիմ, գնամ, իմ ծնողացը հասնիմ, նրանց հետ քոչիմ ու գնամ Վենետիկ։ Ամեն բանս հազիր էր. Օսմանլվիցն էլ մեկ տերտեր էր էկել իր որդովը, ուզում էր եդ դառնար։ Սրանց հետ էի ուզում ճամփու ընկնիմ, բայց դերձիկը դեռ շորս չէ՛ր հասցրել։ Ո՛րքան նեղացա, որ նրանք գնացին, ես մնացի»[2]։

Վենետիկին փոխարինում է Դորպատը։ 1836 թ. փետրվարին նա թողնում է Դորպատը[3], ուր սովորել էր «էնցիկլոպեդիա», այսինքն՝ աշխարհագրություն, թվաբանություն, պատմություն, լեզուներ և նույնիսկ երաժշտության, բացի այդ, գործնականում ծանոթացել էր մի քանի արհեստների հետ (ապակու գործ, հաց թխելու և այլն),— և վերադառնում

  1. 79
  2. 80
  3. 81