Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ, 892, թթ. 25—26։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Գրական թերթ», 1979, հունիսի 15, № 24։ Վերջին պարբերության մեջ հողբաժնի՝ փոխարեն սխալմամբ տպագրվել է հողաբաժին (հրապարակում Վ. Ղազախեցյանի)։

Բակունցի զեկուցագրի լուսանցքներում գյուղվարչության կողմից արված են նշումեր. «Հարկավոր է գրել, որ գնեն» (ձի չունենալու տողերի դիմաց), «Պետք է ունենալ միշտ հսկողություն» (Հրաշալի ցորենի կապակցությամբ), «Հայտնել խմբագրությանը» («Գյուղատնտեսական կյանք» պարբերականի կապակցությամբ), «Պետք է իմանալ, թե ինչպես եղավ այդ» (վերջին պարբերության դիմաց)։

1 Ցորենների անգլիական տեսակին պատկանող տեղական սորտ։

Հողժողկոմատի գյուղատնտես Իսահակ Տեր-Ներսիսյանր 1924 թ. հուլիսի 28-ի զեկուցագրում նշում է, որ Հրաշալի ցորենը բերքատու է, հայտնի է «խոշոր հասկերով և ալյուրային կոտրվածքովդ» (ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԱԱ, ֆ. 123, ց. 1, դ. 864, թթ. 118—122)։

Ծանոթանալով այդ զեկուցագրին, հանրապետության Ժողկոմխորհը հողժողկոմատին խորհուրդ էր տալիս քննել Հրաշալի ցորենի մշակության հարցը, «կազմակերպել ցուցադաշտեր թե՛ լեռնային, թե՛ տափարակ մասերում և հետևանքի մասին իրազեկ դարձնել» (նույն տեղում, գ. 845, թ. 139)։

Բակունցը Հրաշալի ցորենի փորձարկումով զբաղվում էր հողժողկոմատի սերմաբուծարանում (Երևան), ապա Զանգեզուրում։ Հողժողկոմատը 1924 թ. օգոստոսի 5-ի դրությամբ հանրապետության կառավարությանը հայտնում էր, թե № 1 սովխոզում և սերմաբուծարանում (որտեղ Բակունցն աշխատել է գյուղատնտես [հետագայում պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս] Միքայել Թումանյանի ղեկավարությամբ) «սկսել են Հրաշալի ցորենի ուսումնասիրական աշխատանքը և շարունակելու են մինչև կպարզվի վերջնականապես նրա արդյունավետությունը Հայաստանի համար։ Այս տարի ցանվելու է նաև «Ձագ» տնտեսության մեջ։ Մի քանի փութ ուղարկում ենք Զանգեզուր փորձելու համար» (նույն տեղում, թ. 136)։ Զանգեզուր՝ Բակունցին Հրաշալի ցորենի սերմ ուղարկելու մասին փաստեր կան նաև 1925 թ. համար (նույն տեղում, ֆ. 132, ց. 1, գ. 359, թ. 98)։

1930-ական թվականներին հանրապետության մի քանի գյուղերում Հրաշալի ցորենի (որոշ տեղերում «ճնճղուկ» անունով) մշակության մասին հիշատակություն կա գիտական գրականության մեջ (տե՛ս Բ. Գարասեֆերյան, Հայաստանում մշակվող ցորենների տեղական սորտերը, Ե., 1939, էջ 84—85)։

Հրաշալի ցորենի հարցով ներկայումս զբաղվում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պապին Ղանդիլյանը։

2 Այդ մասին նշվում է նաև Զանգեզուրի գավգործկոմի հողբաժնի 1924 թ. նոյեմբերի 24-ի՝ հողժողկոմատի գյուղվարչությանն ուղղված գրության մեջ. «Ի պատասխան Ձեր № № 40 և 282/362 գրությունների՝ հայտնում ենք, որ անկետան գյուղատնտեսը լրացրել, և սերմերի նմուշների հետ հոկտեմբերի 24-ին փոստով ուղարկել է Լենինգրագի հարյուրամյա ագրոնոմիական ինստիտուտին» (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԱԱ, ֆ. 123, ց. 1, գ. 692, թ. 68)։ Սերմերի նմուշները ուղարկվել են այդ ինստիտուտի դիմումի համաձայն