Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(տե՛ս Բակունցի 1924 թ. նոյեմբերի 3-ի գրությունը գյուղվարչությանը, սույն հատորում, էջ 391)։

Հաճարի կուլտուրային նվիրված իր ուսումնասիրության մեջ գյուղատնտես, սելեկցիոներ Ե. Ստոլետովան հիշատակել է հետևյալը. «Հայաստանից (Զանգեգուրի գ.) գյուղատնտես Ա. Բակունցից մեր ստացած տեղեկությունների համաձայն հաճարը գերազանցապես մշակվում է բնակչության չքավոր խավերի կողմից: Հայկական առածն ասում է՝ «Հաճարը չքավորի հուսալի հենարանն է»։ Նա ավելի դիմացկուն է հողի և կլիմայի անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Հաճարը տալիս է մեկին 6—7 բերք: Այստեղ կան տեսակներ, որոնք աճում են բարձրադիր վայրերում և տեսակներ, որոնք սիրում են ցածրադիր և ջրարբի վայրեր: Հաճարը գործ է ածվում մեծ մասամբ ձավարի տեղ՝ չալթուկի (բրնձի) փոխարեն» („Труды по прикладной ботанике и селекции-. Том 14, 1924-1925. Л.,. 1925. с. 41).

Բակունցի սույն հաշվետվության, Զանգդավհողբաժնի գրության և Ե. Ստոլետովայի բերած տեղեկությունների հետքերով հարցում է արվել Ն. Ի. Վավիլովի անվան բուսաբուծության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ՝ Բակունցի հիշյալ «Բացատրաթերթը» գտնելու հույսով, սակայն ապարդյուն: Այն չգտնվեց նաև Լենինգրադի գիտատեխնիկական դոկումենտացիայի պետական արխիվում (տե՛ս այդ երկու հիմնարկություններից 1979 թ. նոյեմբերի 5-ի № 33/3858 և նոյեմբերի 23-ի № 330/331 պատասխան-գրությունները, որոնք պահվում են Վ. Ն. Ղազախեցյանի մոտ)։

Պարզվում է, որ Ե. Ստոլետովան անձամբ եղել է Հայաստանում և կատարել գիտական ուսումնասիրություններ, հետևաբար բացառված չէ, որ գործի բերումով նա հանդիպած լինի նաև Ա. Բակունցի հետ:

Լենինգրադի հիշյալ ինստիտուտին շատ են հետաքրքրել նաև Հայաստանի բուսատեսակները, որոնք ուսումնասիրելու համար նա դիմել է տեղի օգնությանը (ինչպես այդ ցույց է տալիս Բակունցի օրինակը), այնպես էլ այստեղ գործուղել իր աշխատակիցներին։ Այսպես, սորտային գործի զարգացման նպատակով ինստիտուտի դիրեկտոր պրոֆեսոր Ն. Ի. Վավիլովը, որը նույնպես շատ է եղել Հայաստանում, 1924 թ. ապրիլին սախարոտրեստի սորտասերմնային վարչությանը (Կիև) առաջարկում էր արշավախումր կազմակերպել Միջին Ասիայում և Հարավային Անդրկովկասում ուսումնասիրություններ կատարելու համար։ Նախատեսվում էր հետևյալ ուղղությունը՝ Թիֆլիս, Բորչալուի և Ալեքսանդրապոլի գավառներ, Գեոկչա լիճ, Նոր Բայազետի գավառ, Կարսի մարզ, Սարիղամիշ, Էրզրում, Տրապիզոն, Բաթում, Ախալքալաքի գավառ, Բակուրիանի, Բորժոմ, Թիֆլիս («Научное наследство. Том V. Николай Иванович Вавилов. Из эпистолярного наследия. 1911—1928 гг.». М.։ 1980, с. 160):

Նույն մամանակ Թիֆլիսի բուսաբանական այգու դիրեկտոր Պ. Մ. Ժուկովսկուն Վավիլովը գրում էր, թե «ընթացիկ տարում ցանկալի է ուսումնասիրել նաև Հայաստանը»: Թախանձագին խնդրանք,— շարունակում է նա,— ուշադրություն դարձնել Հայաստանի և Փոքր Ասիայի արմատապտուղների, դրանց մշակման պայմանների վրա» (նույն տեղում, էջ 161)։

Իսկ 1925 թ. դեկտեմբերի նամակներից մեկում Ն. Ի. Վավիլովն արդեն հայտնում էր, թե «Ե. Ա. Ստոլետովան Հայաստանից բերել է արտակարգ արժեքավոր նյութ (1700 նմուշ) (նույն տեղում, էջ 245)։ Հաջորդ տարին ևս (երբ արդեն Ա. Բակունցը փոխադրվել