Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Երևան) Ե. Ստոլետովան շարունակում էր աշխատել Հայաստանում: Այդ օրերի նամակներից մեկում Ն. Վավիլիովը գրել է. «Հասկանալի է, որ մեզ հետաքրքրում է Հայաստանի ուսումնասիրությունը, և մենք, նույնիսկ առանց ՀԺԿ-ի հրավերի, անցյալ տարվանից սկսել ենք այդ աշխատանքը։ Ստոլետովան երկրորդ տարին է արդեն նյութ է հավաքում Հայաստանի գծով և ընթացիկ տարում նույնիսկ հատուկ ցանքեր է անում Երևանի մոտ՝ էջմիածնի վանքում և վերջացնում է սորտային կազմի հետազոտությունը» (նույն տեղում, էջ 283)։ Հետաքրքիր է Ե. Ստոլետովային ուղարկած Ն. Վավիլովի 1926 թ. ապրիլի 1-ի նամակը, ուր մասնավորապես ասված է. «Դուք ստիպված կլինեք շուտով նորից լրջորեն վերադառնալու հաճարին (նամակագիրը նկատի ուներ Մարոկկոյի հաճարի մասին աշխատության հենց նոր լույս տեսած լինելու հանգամանքը — Վ. Ղ.)։

Չմոռանաք հին հայկական ստեղծագործություններից քաղվածքների մասին, դրանք քաղեք ճշտորեն։ Կարևոր են թվականները։

Ուշադրություն դարձրեք վայրի բուսականության վրա (ապա թվարկվում են դրա մի շարք տեսակների անուններ — Վ. Ղ.)։ Մի խոսքով, Հայաստանը ամենահետաքրքիր երկրներից մեկն է։ Այդ ես գրում եմ լրջորեն, ոչ միայն խրախուսման համար։

Հավաքեք գրականություն Հայաստանի գյուղատնտեսության գծով...» (նույն տեղում, էջ 267)։

Ե. Ստոլետովան Հայաստանում կատարած աշխատանքի արդյունքներն ամփոփեց 1930 թ. հրատարակած ուսումնասիրության մեջ (Е. А.. Столетова. Полевые и огородные культуры Армении. См. Труды по прикладной ботанике, генетике и селекции. 1930, т. XXIII, вып. 4).

Վերադառնալով հաճարի կուլտուրայի հարցին, ավելացնենք, որ դրան անդրադարձել է նաև կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պապին Ղանդիլյանը (տե՛ս նրա „Колосовые культуры и их дикорастущие сородичи Армянской ССР“ դոկտորական դիսերտացիան, Ե., 1973, էջ 164, ձեռագիր)։

3 Բակունցի գրություններում այստեղ և ամենուր Սիսիան տեղանունը օգտագործված է Սիսյան ձևով։ Ուղղում ենք։

4 Տե՛ս «Սիսիանի շրջան» գյուղատնտեսական ուսումնասիրությունը սույն հատորում (էջ 407)։

8. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց, 1, գ, 892, թթ. 27—28։ Հրատարակվում է առաջին անգամ։

1 Տե՛ս 1924 թ, հոկտեմբերի 23-ին գյուղվարչությանն ուղղված զեկուցագիրը և այդ փաստաթղթի 2-րդ ծանոթագրությունը (տե՛ս սույն հատոր, էջ 390, 612):

9. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց, 1, գ. 892, թթ. 29—30։ Հրատարակվում է առաջին անգամ։

1 Բակունցի՝ «Կարմիր ռաշպար» թերթում տպագրված հոդվածները տե՛ս սույն հատորում: