Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գյուղվարչության պետ Գ. Աթաբեկյանը մակագրությամբ վարչության ագրոբաժնին արել է հանձնարարություն. «Զանգեզուրից պահանջել միմիայն պակասորդների համար հարկավոր գումարը և հայտնել, որ մենք նրանց համար ձեռք կբերենք»։ Միաժամանակ գյուղվարչությունը Զանգեզուր ուղարկել է հետևյալ պատասխանը. «Մոգական լապտերի համար վարչությունը ձեռնարկում է դիապոզիտիվներ ձեռք բերելու։ Այդպիսիները ստանալուց կուղարկվի Ձեզ» (նույն տեղում. թ. 52)։ Մեկ տարի անց՝ 1925 թ. նոյեմբերի 21-ին, ՌՍՖՍՀ լուսժողկոմատի գլխքաղլուսվարչությունը հայտնել է Զանգեզուրի հողբաժնին. «Գլխքաղլուսվարի գույքավորման բաժինը հաստատում է 39 ռուբլի Ձեր կանխավճարի ստացումը և խնդրում է հաղոողել, թե ինչպիսի դիապոզիտիվներ (ժապավենային կամ ապակե) ձեզ առաքել։ Կից ուղարկվում է ժապավենային դիապոզիտիվների ցուցակը (նույն տեղում, ֆ. 132, ց. 1, գ. 394, թ. 15՝ գույքավորման բաժնի գրությունը, թ. 16 և հակ. եր.՝ դիապոզիտիվների ցուցակը): Գլխքաղլուսվարի գրության վրա Բակունցը արել է հետևյալ մակագրությունը. «Նշանակվածները բերել, հայտնել մոգական լապտերի մասին»։ Դիապոզիտիվների ցուցակում դրանց 38 սերիաներից 14-ի դիմաց հավանորեն Բակունցի կողմից արված են նշումներ՝ դրանք պահանջելու համար։

16. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 40։

Հրատարակվում է առաջին անգամ։

Սույն գրության կապակցությամբ վարչության պետ Գ. Աթաբեկյանը հանձնարարել է ագրոնոմիական բաժնին՝ «Գրել գյուղբանկ և խնդրել հնարավորության չափ զիջել»։

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԱԳԻՏԲԱԺՆԻՆ ԿԻՑ ԱԳՐՈՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ ՀՄԿԱ, ֆ. 1, ց. 4, գ. 313, թ. 72։

Գրության վրա կա մակագրություն (առանց ստորագրության և ամսաթվի)՝ «Հարցնել գյուղկոոպկենտրոնին՝ վարկ տվե՞լ են, թե ոչ»։

Առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթ», 1979, հունիսի 15, № 24 (հրապարակում Վ. Ղազախեցյանի)։

18. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 50։

Հրատարակվում է առաջին անգամ: Մինչև 1924 թ. դեկտեմբերը Զանգեզուրի գավառի գյուղատնտես Բակունցը իր գրությունները գրել է գավգործկոմի հողբաժնի, իսկ դեկտեմբերից՝ նաև գավառի գյուղատնտեսի գրության պաշտոնական ձևի վրա։ Զանգեզուրի գավառի գյուղատնտես և հողբաժնի