Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարիչի պաշտոնակատար-տեղակալ, ապա բաժնի վարիչ Բակունցի գրությունները համարակալված են առանձին շարքերով։

1 «Բերքի տոնին» Բակունցի մասնակցության վերաբերյալ պահպանվել է նաև հետևյալ փաստաթուղթը. Զանգեզուրի գավգործկոմի ընղհանուր բաժինը գրություն է ուղարկել հողրաժնին, որի վրա բաժնի վարիչ Գ. Գևորգյանը 1924 թ. նոյեմբերի 13-ին արել է այսպիսի մակագրություն՝ «Գյուղատնտես ընկ. Բակունցին. իմանալ «Բերքի տոնի» հանձնաժողովից, թե երբ պետք է անցկացնել տոնը և լինել այդ Ժամանակ Սիսիանում՝ անցկացնել տոնը» (նույն տեղում, ֆ, 132, ց. 1, գ. 342, թ. 166)։

19. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը պահվում է ԳԱԹ, Ակսել Բակունցի ֆոնդ № 91 (մեքենագիր է, Զանգեզուրի հողբաժնի գավառային գյուղատնտեսի գրությունների պաշտոնական ձևի վրա)։

Հրատարակվում է առաջին անգամ։

1 Կոստանդին Մելիք-Շահնազարյանի հոբելյանի առթիվ «Կարմիր ռաշպարում» կա հայտարարություն, որի հեղինակը, հավանաբար, Ակ. Բակունցն է. «Ամսույս 14-ին Զանգեզուրում տոնվում է տաղանդավոր գյուղատնտես Կոստանդին Մելիք-Շահնազարյանի գրական 50 և գյուղատնտեսական 40-ամյա հոբելյանը։ Այս տոնը կատարվում է ոչ միայն մեզ մոտ, այլ Հայաստանի և Անդրկովկասի զանազան վայրերում։

Կոստանդին Մելիք-Շահնազարյանը բացի գյուղատնտես լինելուց և տաղանդավոր գրող է։ Նա իր գրվածքները հրատարակել է «Տմբլաչի Խաչան» կեղծ անվան տակ։

Գյուղատնտեսության վերաբերյալ առաջին անգամ հայերեն գիրքը գրվել է Կոստանդին Մելիք-Շահնազարյանի կողմից» (տե՛ս «ԿՌ», 1924, դեկտեմբերի 3, էջ 1)։

Հոբելյանական նիստը, իրոք, կայացել է դեկտեմբերի 14-ին։ Կոստանդին Մելիք-Շահնազարյանի գյուղատնտեսական գործունեության մասին զեկուցել է Ա. Բակունցը: Զեկուցման բնագիրը չի՛ պահպանվել։

20. ԳՅՈԻՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԱԱ, ֆ. 123, ց. 5, գ. 21, թ. 41։ Հրատարակվում է առաջին անգամ։

Գրության վրա կա մակագրություն. Խմբագրության կոլեգիայի նիստին։ 27/XII Հ. Փիրումյանս»։

Շատ արխիվային նյութեր են պահպանվել այն մասին, թե Բակունցն ինչպե՞ս էր աշխատում գավառում տարածել գյուղատնտեսական գիտելիքները։ Սերտ կապեր են գոյություն ունեցել հատկապես է «Գյուղատնտեսական կյանքի» խմբագրության հետ, որտեղ նրա գործունեությունը լայնորեն ծավալվեց Երևան փոխադրվելուց հետո։ Բակունցը գավառի գյուղատնտեսներին կապում էր նաև „Вестник сельского хозяйство“ (Մոսկվա) ամսագրի հետ։ Վերջինիս խմբագրությունից շրջաբերական էր ստացվել բաժանորդագրությանն օգնելու խնդրանքով։ Այդ շրջաբերականի վրա 1926 թ. փետրվարի 8-ին Բակունցն