Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Անդրկովկաս՝ ճանապարհին բավական երկար ժամանակ մնալով Պետերբուրգ[1], Մոսկվա, Նոր Նախիջևան և այլ քաղաքներում տեսակցելով և ծանոթանալով բազմաթիվ հին և նոր բարեկամների հետ*[2]: Առհասարակ, Աբովյանը դեռ սկզբից միշտ խառնվել է շրջապատի անցուդարձին։ Դորպատ գնալուց շատ առաջ մենք նրան հանդիպում ենք էջմիածնում, իր ուժերի և տարիքի համեմատ մասնակից այն ժամանակվա վանականների խմբավորումներին, որոնցից Աբովյանը հարել է և երկար ժամանակ հավատարիմ մնացել Ներսես Աշտարակեցու խմբակցությանը և նրա քաղաքական նպատակներին։ Դորպասից դառնալով՝ նա Պետերբուրգում հանդիպում է նաև Տիգրան Կամսարականին[3], Մոսկվայում՝ Դելանովին և իշխ․ Մեսրոբ էրիվանցովին և ուրիշներին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք Աշտարակեցու մարդիկն էին, որոնց աջակցությամբ, ինչպես և նրանց պարագլխի, ցարական Ռուսաստանը մղում էր իր ագրեսիան[4]:

Խաչ. Աբովյանի ողջ կյանքի ոչ մի շրջան Դորպատի նման ուժեղ և անջնջելի կնիք չի դրել նրա մտքի վրա։ Թեոդոր Պարրոտը[5] նրա անսահման մեծարանքի առարկան է մնում մինչև վերջ, մի բարոյական ավտորիտետ, որ հեռվից-հեռու անգամ ազդում է նրա վրա, հաճախ ղեկավարում։ Կարելի է ասել, որ մինչև անհայտացումը Աբովյանը մի ոտքով դեռ Դորպատ էր, այն մտքերի ազդեցության տակ, որ մի անգամ դրոշմվել էին։ Անձնական կյանքում նա մնաց կեսգերմանացի, ավելի ճիշտ՝ «Դորպատի ստուդենտ», որի ամենաուժեղ ցանկություններից էր մի անգամ էլ տեսնել Alma mater-ը։ Բոլորովին պատահական չէր նրա կապը Անդրկովկասի գերմանական գաղութի հետ[6]: Բազմաթիվ գերմանացի ճանապարհորդներ համարյա ամեն տարի եղել են նրա հետ, նրա տանը և հաղորդել են նորություններ այն կուլտուրայից,

  1. 82
  2. * Դորպատի շրջանից շատ հետաքրքրական են Աբովյանի դիրքը 1832 թ. Դորպատի ուսանողական շարժումների հանդեպ83, ինչպես և նրա ու. Северн<ая> пчела-ի խմբագիր, նշանավոր Բուլգարինի հետ ունեցած ընդհարման ներքին շարժառիթը81: Ուսանողական շարժումների թույլ արձագանքը գտնում ենք Ստ. Նազարյանի՝ Աբովյանին Դորպատից 1836 թ. մայիսի 2-ին ուղարկած մի նամակի մեջ, որտեղ Նազարյանը հաղորդում է. «Աղքատութիւն ուսանողաց փոքրանայ աստ սակաւ առ սակաւ ի ձերն կատաղաբարոյութեան իւրեանց, Վանդոֆուր ստուդենտն հանել է ի թուոյ ուսանողաց ի համալսարանին և այլ բազումք՝ որք անպարկեշտ տօնեալ էին զտօն հիմնարկութեան համալսարանին» (տե՛ս «Մուրճ», 1904, № 2 )85։ Խ. Աբովյանի մինչև այժմ անտիպ հիշատակարանների տպագրելը շատ կհեշտացներ այս և մի քանի նման խնդիրների պարզաբանումը:
  3. 86
  4. 87
  5. 88
  6. 89