Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. Ագրոնոմը նպատակ ունենալով բարձրացնել գյուղաշխատավորի տնտեսությունը, ռացիոնալիզացիայի և ինտենսիֆիկացիայի ենթարկելով այն, նա իր գործնական անելիքների ընթացքում առաջին հերթին պետք է ուսումնասիրի իր շրջանի բնապատմական, տնտեսական և այլ պայմանները* [1], բացի այդ առանձին տիպի տնտեսությունների բյուջեն և արտադրության ձևերի մանրամասն ուսումնասիրությունն ավելի որոշ կհայտնաբերի գյուղատնտեսական աջակցության հերթական և կարևոր անելիքը։

3. Հասարակական ագրոնոմիան խոշոր լափով պետք է կազմակերպի և աջակցի ու առողջ և և կանոնավոր հիմքերի վրա դնի կոլեկտիվ տնտեսությունները, կոոպերատիվ միություններ կազմակերպելու, համայնական ուժերով արտադրության ձևերը բարձրացնելու և գյուղատնտեսական մթերքների արտահանման գործում նպաստելու։

4. Մեր երկրի գյուղացիության խոշոր մասը աշխատավոր է և տնտեսական տկար հզորությամբ։ Գյուղի տնտեսության բարելավման հետ առաջ է գալիս գյուղի շերտավորումը, ագրոաշխատավորը իր աշխատանքի ընթացքում գյուղում վճռականապես պետք է հենվի աշխատավոր մեծամասնության կողմը և աշխատանքի կոլեկտիվիզացիայի միջոցով բարձրացնի նրանց տնտեսությունը։

5. Ագրոնոմը պետք է ունենա իր աշխատանքի մանրամասն ծրագիրը հարմարեցրած տեղական գյուղատնտեսական, տնտեսական և բնապատմական պայմաններին։ Ծրագիրը պետք է կազմված լինի իրական կոնկրետ և մատչելի խնդիրներից, դասավորված անհրաժեշտության հերթականությամբ, որոնց իրագործումը հնարավոր է մոտ ապագայում, գավառի նյութական միջոցներն ի նկատի ունենալով։

6. Ագրոպրոպագանդայի գործում հատուկ ուշադրություն դարձնել գյուղացիության ակտիվ մասնակցության։ Այդ գործում գյուղատնտեսական խորհուրդները և երիտխմբակները մեծ դեր ունին գյուղատնտեսական լայն խավերը կապելու ագրոպրոպագանդի գործին։ Ագրոդատերի, դասախոսությունների և ընդհանրապես բանավոր ու գրավոր պրոպագանդայի նյութ դարձնել գլխավորապես տեղական կոնկրետ խնդիրներ։ Ցուցադրական պրոպագանդան հարմարեցնել գյուղական տնտեսության պահանջներին և գործը տանել այնպես, որ գյուղական տնտեսությունները խոշոր չափով շոշափելի արդյունք ստանան ցուցադրական գործից։

7. Տարեվերջի հաշվետվության ձևերը համարել անհրաժեշտ, նա պիտի լինի միակերպ, համաձայն այդ նպատակով զեկուցողի առաջադրած նախագծի։

III

1. Գյուղատնտեսական գրքույկների և բրոշյուրների հրատարակումը, իբր գրավոր ագիտացիայի խոշոր ազդակ, մեծ կարևորություն է ներկայացնում գյուղատնտեսության բարձրացման գործում։

2. Գավառի ագրոաշխատավորների մասնակցությունը գյուղատնտեսական պարբերական հրատարակության և գրքույկների տարածման գործում մեծ դեր ունի։ Նրանք են, որ

  1. * Բնագրում սույն բանաձևի նախագծի սկիզբը՝ մինչև «և այլ պայմանները» բառերը, գրված է այլ ձեռագրով․ շատ հնարավոր է, որ Բակունցն այդ հատվածը թելադրել է։