Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պիտի տեղերից ցուցմունքներ տան, թե ինչ գրական գյուղատնտեսական պահանջներ անի մեր գյուղացիությունը: Տեղական ագրոաշխատավորները պետք է «Գյուղաանտեսական կյանքին» և գրքույկներին ակտիվ մասնակցություն ունենան, լուսաբանելով տեղական գյուղատնտեսական կարիքները։

3. «Գյուղատնտեսական կյանք». բռնած ընթացքը, այն է՝ նյութ տալ գյուղի աշխատավոր և գրագետ տարրին, ողջունել և համարել ուղիղ, հանձնարարելով էլ ավելի մատչելի դարձնել նյութն ու լեզուն։

4. Գավառի գյուղատնտեսին և հողբաժնի վարիչին պարտավորեցնել՝ յուրաքանչյուրին 25-ական օրինակ տարածել։

IV

Հայաստանի գյուղատնտեսական խորհրդակցությունը լսելով ընկ. Ա. Զախարյանի զեկուցումը կոոպերացիայի և հասարակական ագրոնոմիայի մասին, որոշեց.

1. Մեր հետամնաց գյուղատնտեսությունը ավելի արագ կբարձրանա և կբարգավաճի միայն կոլեկտիվ կազմակերպությունների միջոցով։

2. Ի նկատի ունենալով այդ, խորհրդակցությունը կարևոր է համարում Հայգյուղկոոպի և հողժողկոմատի սերտ և համաձայնեցրած գործնեությունը:

3. Աշխատել զարկ տալ ստեղծած կոլեկտիվ կազմակերպություններին, կահավորել նոցա և բարձրացնել արդեն ստեղծած կոոպերատիվները, տալով նրանց վարկ և այլ միջոցներ:

4. Կենսունակ և պիտանի կոոպերատիվ ցանց ստեղծելու համար կոոպերատիվ կազմակերպություններ հիմնելուց առաջ տեղերի ագրոաշխատավորների միջոցով լրիվ պարզաբանման ենթարկել այն բոլոր պայմանները (տնտեսական, բնապատմական և այլն), որոնց առերես լինելով է պայմանավորված այդ կոոպերատիվների նորմալ զարգացումը։

V

Լսելով գյուղվարչության փոխպետ ընկ. Հ. Փիրումյանի զեկուցումը իր գործնեությանև անելիքների մասին՝ գյուղատնտեսների խորհրդակցական ժողովը հանգավ հետևյալ եզրակացության.

1. Գյուղվարչ. ընդհանուր աշխատանքների պլանը առաջիկա տարվա անելիքների մասին համարել ընդունելի և ունեցած գործնեությունը՝ բավարար:

2. Տեղական պայմանների ուսումնասիրության և շրջայնացման համար կազմել գավառների գիտական լիակատար ուսումնասիրություն, գավգործկոմների լայն աջակցությամբ։

3. Տեղական գյուղատնտեսական կազմակերպությունների հետ կապը (գրավոր և կենդանի) էլ ավելի ուժեղացնել։

4. Կանոնավորել տեղերում նրանց, հողբաժինների և տեղական գործկոմների փոխհարաբերությունը։

5. Գյուղատնտեսական արտադրության բարձրացման համար միջոցներ ձեռք առնել մասնագետների կադրը ուժեղացնելու՝ թե դրսից հրավիրելով և ներսում եղածներին վերապատրաստելով։