Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. Թե արտադրական պլանի իրագործման և թե գյուղատնտեսական մթերքների սպառման գործում մեծ չափով օգտագործել կոոպերատիվ կազմակերպությունները և առանձին ուշադրություն դարձնել կոլեկտիվ կազմակերպությունների վրա։

1 Բնագրում համագումարի քարտուղարության կողմից դրված է խորագիր՝ «Զանգ. գավառի գյուղատնտես Բակունցի զեկուցումը»:

2 Զեկուցումը թվագրված է ըստ կարդալու օրվա, թեպետև բուն զեկուցումը գրված է ավելի վաղ, 1925 թ. մարտի 3-ից օրեր առաջ։

3 Այս և մյուս դեպքերում զեկուցման հատվածները կրճատվել են ծավալը սեղմելու նպատակով։

28. <ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ԳԱՎ>ՀՈՂՈԱԺՆԻՆ

Բնմւգիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀձՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ. 387, թ. 11։ Հրատարակվում է առաջին անգամ։

29. «ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԿԱԹՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻՆ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 5, դ, 18, թ. 126։ Հրատարակվում է առաջին անգամ։

1 Հասցեատերը՝ Սարգիս Իսայի Աբովյանը, աշխատում էր Հայաստանի հողժողկոմատում, որպես կաթնատնտեսական բաժնի վարիչ և կոլեգիայի անդամ։

30. ԶԱՆԳՀՈՂԲԱԺՆԻՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ. 366, թ. 73։ Հրապարակվում է առաջին անգամ։

Այս զեկուցագրի հիման վրա նույնպիսի բովանդակությամբ ապրիլի 29-ին Զանգգավհողբաժինը գրություն (№ 481) է ուղարկել հողժողկոմատի գյուղվարչությանը և Հայգյուղկոոպին (նույն տեղում, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 125). «Բազարչայ և Բորիսովկա գյուղերում գոյություն ունեցող կաթնատնտեսական արտելների աշխատանքներին ծանոթանալու և ղեկավարելու համար այնտեղ գնացած գավառային գյուղատնտեսը նկատել է, որ այդ արտելները Հայգյուղկոոպից ստացած վարկերը առանց կանտրոլի ծախսել են անտեղի և անթույլատրելի կերպով։ Վերստուգիչ հանձնաժողովները միանգամայն ոչ միայն անտեղյակ են այդ վարչությունների աշխատանքներին, այլև անտեղյակ են, թե ինչպես ստացած վարկից իրենց համար ռոճիկներ են նշանակել և իրենց անգործունեության համար ռոճիկ են ստանում։ Բաժինս գավառական գյուղատնտեսի զեկուցումից գտնելով, որ հիշյալ արտելները իրենց ստացած վարկերը նպատակին չեն ծառայեցնում, այլև վատնում են, ուստի հայտնում ենք ձեզ ի գիտություն և գործին օրինավոր ընթացք տալու համար։ Միաժամանակ այդ մասին հայտնվում է գավառային դատախազին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համարա։