Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

37. ՀՈՂԱԲԱԺՆԻ ՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 1925 Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

Պատճենը (ինքնագիր)` ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ. 387, թթ. 40-41: Հրատարակվում է առաջին անգամ։

Թվագրվում է ըստ կից գրության։

38. <ԶԱՆԳԳԱՎ> ՀՈՂԱԲԱԺՆԻՆ

Սևագրությունը (ինքնագիր)` ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ. 387, թ. 50: Պահպանվել է նաև հողժողկոմատ ուղարկված օրինակը (այլ ձեռագրով)` նույն տեղում, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 146: Այստեղ կան մի քանի բառերի ոչ ճիշտ վերծանումներ: Սևագրության մեջ Բակունցը ստորագրել է` «Գավգյուղատնտես», իսկ մյուս օրինակում` «Ի տ. Զանգգավհողբաժնի վարիչի` գյուղատնտես»։ Հրատարակվում է առաջին անգամ:

Թվագրվում է ըստ կից գրության:

39. ԲՈԻՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՆ

Սևագիր ինքնագիրը` ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ, 359, թթ. 22—23: Հրատարակվում է առաջին անգամ։

Թվագրվում է ըստ հողժողկոմատի բույսերի պաշտպանության բաժնի 1925 թ. հուլիսի 23-ի գրության վրա օգոստոսի 4-ին Բակունցի արած մակագրության` «Պատասխանել և ըստ հնարավորին հիվանդության նմուշներն ուղարկել»:

40. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ> ՎԱՐՉԱՖԻՆ <ԱՆՍԱԿԱՆ> ՎԱՐՉ<ՈՒԹՅԱՆ> ՊԵՏԻՆ

Բնագիրը (ինքնագիր)` ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 173, թ. 187, Հրատարակվում է առաջին անգամ:

1 Հիշատակված գրությունը չի հայտնաբերվել, հավանորեն, խոսքը վերաբերում է Զանգեզուրի գավգործկոմի հողբաժնի վարիչի պաշտոնին: Բաժնի վարիչ Գ. Գևորգյանը մեկնել էր արձակուրդ (նաև բուժվելու) Դիլիջան, որտեղ և այնուհետև անցել է աշխատանքի: Բակունցը, որը փոխարինում էր նրան, հարկադրված զբաղեցնում է այդ պաշտոնը:

41. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Պատճենը (ինքնագիր)` ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ. 359 թ.32: Պահպանվել է նաև բնագիրը (այլ ձեռագրով, որը Բակունցը ստորագրել է որպես «Ի տ. Զանգգավհողբաժնի վարիչի»: Բնագիրը պատրաստված ըստ պատճենի: Հրատարակվում է առաջին անգամ։

Բնագրի վրա արված է մակագրության. «Մենք, նույնպես գտնում ենք, որ այդ ձեռնարկությունը պետք է գնա վարկային գծով, բայց եթե հողաբաժինը ունի տվյալներ այդ