Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպես լինելով հանդերձ՝ տեղական օրգանների այդ հարցում երևան բերած անհեռատես ու թույլ վերաբերմունքի շնորհիվ ներգաղթը շարունակվում էր մինչև ընթացիկ 925 թիվը։

Ներգաղթի հետևանքով ազգայնական մթնոլորտ ստեղծվելուց զատ, որ միանգամայն անընդունելի և անթույլատրելի է Խորհրդային իրավակարգում, առ ոչինչ են դառնում որոշ ծրագրով տարված հողաշինարարական աշխատանքները։ Ներգաղթը շարունակվելու պայմաններում հողաշինարարությունը պիտի պերմանենտ բնույթ կրի և վերջնականապես քայքայի գավառի գյուղացիության առանց այն էլ թույլ տնտեսությունը։

Թե ազգայնական մթնոլորտ չստեղծելու և թե գավառի գյուղացիության թուլացած տնտեսությունը վերականգնելու և ամուր հիմքերի վրա դնելու նպտակով Հայկենտգործկոմը որոշում է կայացրել հիմնովին և կտրուկ կերպով արգելելու ներգաղթը և 1926 թվին ավարտելու նաև ներքին հողաբաժանությունը։

Հայտնելով այս մասին՝ վերջին անգամ խնդրում ենք և ոչ մի ընտանիքի թույլ չտալ Զանգեզուր ներգաղթելու։ Հողաշինարարության և հողաբաժանության հիմք ընդունել 1925 թ. կազմված ծխամատյանները, որոնց մեջ չմուծված ծխերին գյուղ ընդունող գյուղխորհուրդների նախագահներին ենթարկել դատական պատասխանատվության, իսկ նրանց ընդունած ծխերին վարչական կարգով հեռացնել գյուղի և շրջանի սահմաններից։

Սույն որոշումը խախտող շրջգործկոմների նախագահները պատասխանատվության պիտի կանչվեն, ինչպես և անձնական պատասխանատվության կկանչվի գավգործկոմի նախագահը, եթե գավառում տեղի ունենան ներգաղթի դեպքեր» (նույն տեղում, թ. 86՝ մեքենագիր պատճենը, գրություն № 295/1475։ Գրության վրա արված է մակագրություն․ «Ղեկավարման համար։ 29. X. 25։ Ալ. Բակունց»)։

43. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 154։ Թվագրված չէ։ Ժամանակը որոշված է ըստ բովանդակության։

Գրության վրա կան մակագրություններ. «Գյուղվարչության. ի տնօրինություն։ 7/IX 25 թ.։ Խ. Ավդալբեգյան»,— «Ձեռք են առնված միջոցներ: Կցել գործին։ 8/IX։ Հ. Փիրումյան։ Հրատարակվում է առաջին անգամ։

44. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 159։ Թվագրված չէ։ Ժամանակը որոշվում է ըստ տրված պատասխանի։ Հրատարակվում է առաջին անգամ։

1925 թ. սեպտեմբերի 9-ին գյուղվարչությունը «Զանգեզուրի գավգյուղատնտես ընկ. Բակունցին» ուղարկել է հետևյալ պատասխանը. «Հողժողկոմը Ձեր դիմումը պաշտոնից ազատելու մասին մերժեց։ Ինչ վերաբերում է Ձեր ենթադրություններին, պետք է ասել, որ ի նկատի առնելով նոր քաղաքականությունը դեպի գյուղը, մենք հավատացած ենք, որ այն թերությունները, որ տեղի են ունեցել այս տարի, կվերանան թե կենտրոնից և թե