Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուք տեղում, անշուշտ, պետք է հսկեք, որ այն գումարները, որոնք հաստատված կլինեն բյուջեով, տեղում անպատճառ ծախսվեն նպատակին։ Մենք կաշխատենք ուղարկել Ձեզ և՛ գյուղատնտեսներ, և՛ անասնաբուծության հրահանգիչ» (նույն տեղում, թ. 157):

45. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Ինքնագիրը (սևագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ. 359, թթ. 38-40: Թ. 38-ի հակառակ երեսին կան Բակունցի ձեռքով արված (ռուսերեն) սևագիր նշումներ՝ եղանակի վերաբերյալ տվյալներով հրատարակվում է առաջին անգամ։

1 Մոսկվայից ուղարկված տեղեկանքը տե՛ս № 41 գրության ծանոթագրության մեջ՝ սույն հատոր, էջ 627:

46. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Ինքնագիրը (սևագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ. 359, թ. 80։ Թվագրված է այլ ձեռագրով։ Գյուղվարչությանն ուղարկված օրինակը (այլ ձեռագրով)՝ նույն տեղում, ֆ. 123, ց. 19, գ. 19, թ. 12, որը Ա. Բակունցը ստորագրել է՝ «Ի տ. հողբաժնի վարիչի»։ Բնագրի վրա արված է մակագրություն՝ «Աղամալյանին. ի գիտություն։ 15/X։ Հ. Փիրումյան»։ Հրատարակվում է առաջին անգամ, ինքնագրից։

47. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Պահպանվել են «տարեկան հաշվետվության»՝ Բակունցի ձեռքով գրված օրինակը՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց, 1, գ. 361, թթ. 28—30 և հողժողկոմատի գյուղվարչությանն ուղարկած օրինակը (այլ ձեռագրով, Գավ. գյուղատնտես Ալ. Բակունց ստորագրությամբ)՝ նույն տեղում, ֆ. 123, ց. 35, գ. 15, թթ. 40—43։ Հրատարակվում է ըստ ինքնագրի, առաջին անգամ։

1 Այդ «Զեկուցումը» չի հայտնաբերվել։ Գուցե խոսքը Սիսիանի շրջանի վերաբերյալ կատարած ուսումնասիրության մասին է, ուր, սակայն, հետազոտված է 11 Գյուղ

2 Բերքի տոնը նշելու համար 1925 թ. սեպտեմբերի 27-ին ՀԿ(բ)Կ Զանգեզուրի գավառային կոմիտեի ագիտբաժնում կայացել է հանձնաժողովի նիստ, Բակունցի մասնակցությամբ: Հանձնաժողովը որոշել է տոնն անցկացնել հոկտեմբերի 11-ին, բոլոր շրջաններում, այն հանձնարարելով շրջանային հանձնաժողովներին։ Սահմանվել էր պարգևների հատուկ գումար, որը բաշխելու էր 5 մարդուց բաղկացած «գնահատու հանձնաժողովը», նախագահությամբ ընկ. Բակունցի» (ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ ՀՄԿԱ, ֆ, 1, ց. 5, գ. 177, թ. 22, գավկոմի ագիտբաժնի հանձնաժողովի արձանագրությունը):

48. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 874, թ. 412։