Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

54. <ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԿԱ ԳՅՈԻՂԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՄԱՍԻՆ>

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 1321, թ. 1։ Հրատարակվում է առաջին անգամ։

1 Վերնագրվում է ըստ փաստաթղթի բովանդակության։

2 Թվագրվում է ըստ սույն փաստաթղթի «Մտից» ձևակերպման տվյալների։

55. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 1321, 51։ Հրատարակվում է առաջին անգամ։ Թվագրված է ըստ փաստաթղթի «Մտից» ձևակերպման տվյալների։

1 էջմիածնի հողաշինարարության մասին, ինչպես վկայում են ստորև բերվող փաստաթղթերը, Բակունցը պատրաստած է եղել այլ նյութեր ևս, որոնք, սակայն, չեն գտնվել:

Առաջինը՝ Հողժողկոմատի հողվարչության պետ Խ. Ավդալբեգյանի 1926 թ. մայիսի 31-ի գրությունն է էջմիածնի գավհողբաժնին, ուր ասված է. «Ուղարկելով Ձեզ Ա. Բակունցի Հայտարարություն-գրությունը, խնդրում ենք հարցը դնել հասարակության քննությանը և նրա որոշմամբ, 1926 թ. բերքը հավաքելուց հետո, ղրկել ծխի ամբողջ կազմով գյուղից բացակայողներին, վերապահելով նրանց իրավունք՝ բողոքարկելու հողհանձնաժողովի առաջ հասարակության որոշումը։ Մինչև սեպտեմբեր հողհանձնաժողովի միջոցով աշխատավորական հողօգտագործության իրավունքը չվերականգնած ծխերի հողերը հատկացնել աշխատավոր գաղթականների, որոնք անմիջապես գյուղում հաստատվել կցանկանան (տե՛ս նույն տեղում, ֆ. 134, ց. 1, գ. 477, թ. 147)։

Երկրորդը՝ նույնի 1926 թ. օգոստոսի 26-ի գրությունն է գավհողբաժնին. «Խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ գործնական քայլեր է կատարված ընկ. Բակունցի մատնանշած աշխատանքները ժամանակին ավարտելու և Վաղարշապատի հողաշինարարությունը միանգամայն նորմալ ընթացքի մեջ դնելու համար: Առդիր ընկ. Բակունցի տեղեկագիրը (տե՛ս նույն տեղում, գ. 488, թ. 94)։

Երրորդը՝ էջմիածնի գավհողբաժնի պատասխան գրությունն է (հավանորեն, գրված հաջորդ կամ երկրորդ օրը, այսինքն օգոստոսի 27-ին կամ 28֊ին). «Ծխամատյանի սևագիրը պատրաստ է: Ստուգման աշխատանքն առաջ չի գնում, որովհետև չի հաջողվում ո՛չ թաղական և ո՛չ համայնական ժողով գումարել։ Մինչև այժմ հաջողվել է ստուգել երկու թաղամասի ծխամատյան, այն էլ խիստ սակավ ծխատերերի ներկայությամբ։ Կիրակի, օգոստ. 29-ին նշանակել ենք ընդհանուր ժողով, ամեն միջոց ձեռք ենք առնելու փոքրիշատե բազմամարդ անել այն և ստուգումն ավարտել։ Եթե այս ժողովն էլ չգումարվեց, մնում է թաղայինների, քաղխորհրդի մի քանի անդամի և մեր միջոցով կատարել ստուգումը, եթե Ձեր կողմից հավանություն գտնի այս ձևը։ Ընկ. Բակունցի դիտողությունների մնացած բոլոր կետերը հրահանգի ձևով տրվելու է հողաչափին ի ղեկավարություն), (տե՛ս նույն տեղում, թ. 93)։

Բացի այդ, տվյալ հարցի կապակցությամբ Ա. Բակունցը ելույթ է ունեցել նաև 1926 թ. դեկտեմբերի 14-ին հողժողկոմատի հողվարչությանում կայացած խորհրդակցությունում,