Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լրումն հողվարչության հոկտեմբերի 19-ի № 267 գրության (հավանորեն նկատի ունի հողվարչությանը ներկայացրած Բակունցի 1926 թ. հոկտեմբերի 18-ի զեկուցագիրը (տե՛ս սույն հատորում, էջ 480), որը հաջորդ օրն ուղարկվել է Ժողկոմխորհ) սրան կից ուղարկվում է ընկ. Բակունցի զեկուցումը» (տե՛ս նշված տեղում, թ. 158)։

Պահպանվել է ՀՍԽՀ Ժողկոմխորհի 1926 թ. նոյեմբերի 30-ի № 4922 գ. գրությունը (բերվում է ստորև), որից երևում է, որ հողժողկոմատը հիշյալ խնդրի առթիվ մի զեկուցագիր ևս պետք է ուղարկած լինի հանրապետության Կենտգործկոմ, որը, սակայն, արխիվային գործերում չի հայտնաբերվել:

«Հողժողկոմատ. Ձեր № 267/340գ Ժողկոմխորհի գործերի կառավարչությունը հայտնում է, որ սահմանային խնդիրների մասին անհրաժեշտ է զեկուցում ներկայացնել Հայկենտգործկոմին»:

Հողօգտագործման մասնավոր հարցերի են վերաբերում նաև Բակունցի ստորագրությունը կրող երեք այլ փաստաթղթեր ևս, որոնք, սակայն, հատորում չեն տպագրվում։ Առաջինը հողվարչության 1927 թ. մայիսի 24-ի գրությունն է Հայկենտգործկոմի քարտուղարությանը՝ Ղազախի գավառի Կադրլի գյուղի կողմից Թարսաչայ-Մուրղուզի արոտավայրերից (Դիլիջանի գավառ) օգտվելու հարցի մասին (տե՛ս նույն տեղում, ֆ. 112, ց. 1, գ. 179, թ. 259ա-բ, մեքենագիր բնագիրը)։ Երկրորդը (նաև հողժողկոմի տեղակալ Լևոն Ղազարյանի ստորագրությամբ) վերաբերում է Ադրբեջանի Կարյագինի գավառի Մաշանլու գյուղի՝ Զանգեզուրի արոտավայրերից օգտվելու հարցին (նույն տեղում, գ. 240 [1֊ին մաս], թ. 32, մեքենագիր բնագիրը)։ Վերջինը Շամովլու և Տանձատափ գյուղերի արոտօգտագործման հարցի կարգավորման մասին է (նույն տեղում, գ. 282, թ. 89)։

1 Ա. Բակունցը նկատի ունի 1926 թ. հոկտեմբերի 18-ի զեկուցագիրը (տե՛ս սույն հատորում, էջ 480)։

2 Պատճենի երկրորդ օրինակում մեքենագրված է՝ ինձ նայտնի յե: Ուղղում ենք՝ ինձ հայտնի չէ:

3 Հուքումաթ (ադրբեջաներեն)—պետություն, իշխանություն։

62. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 134, ց. 1, գ. 480, թ. 1։ Հրատարակվում է առաջին անգամ։

63. ՀՈՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Պահպանվել է երկու օրինակ բնագիր (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, 123, ց. 1, գ. 1321, թ. 19ա-բ և թ. 28ա-բ։

Թվագրվում է ըստ փաստաթղթի «Մտից» ձևակերպման տվյալների:

Հրատարակվում է առաջին անգամ։