Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

68. Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 1321, թթ. 43— 50: Հրատարակվում է առաջին անգամ։

Նամակի գլխավերևում, այլ ձեռագրով (կապույտ գույնի մատիտով), գրված է այսպիսի վերնագիր. «Քաղվածք հողժողկոմատի պետի տեղակալ, գյուղատնտես Ա. Բ ակունցի տեղեկագրից՝ Ղափանի հանքային շրջանների զատման աշխատանքների մասին»:

1 Ավդալբեգյան Խաչատուր (1889, Մակու—1975, Երևան)—ՀՍԽՀ հողժողկոմատի հողաշինարարության և պետական հողային գույքերի (ՊՀԳ) վարչության պետ։ Հրավերով Հայաստան է եկել Աբխազիայից և հողժողկոմատում աշխատանքի անցել 1921 թ. նոյեմբերի 19-ին։ Այդ տասնամյակին մեծ գործունեություն է ծավալել հողային հարցի գործնական լուծման բնագավառում, որպես այդ գործի կազմակերպիչ ու ղեկավար։ Զբաղվել է նաև գիտական աշխատանքով (տե՛ս Ավդալբեգյան Խ. Հ., Հողային հարցը Արևելյան Հայաստանում [1801—1917 թթ.], Ե., 1959, 440 էջ)։

2 Մենաբգե Եֆիմ Գրիգորևիչ — ավագ հողաշինարար։

3 Մկրտչյան Սեդրակ Համբարձումի — հողաշինարար։

4 Թաբաղյան Արշավիր — հողաշինարար:

5 Գոն—հողաչափական գործիք։

6 Մանուչարյան Լևոն Նիկոլայի — հողժողկոմատի տեխնիկական բաժնի վարիչ։

7 Հովհաննիսյան Մնացական — արոտաշինարար։

8 Շլեպնյով Նիկոլայ — վերաքննիչ։

9 Նազարյան Հմայակ — գծագրող։

69. <Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 16, գ. 227, թ. 19ա-բ։

Նամակի վրա արված է մակագրություն՝ «Կցել Անդրկ<ենտգործկոմի> գործին։ 20/VII 27 թ.: Խ. Ավդալբեգյան»։

Հրատարակվում է առաջին անգամ։

70. <Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 1321, թթ. 43ա—44բ։

Նամակի վրա արված է մակագրություն. «Հեռագրել Գորիս, Բակունցին. Հովհաննիսյանն աշխատանքները պիտի տանի՝ այս տարի քոչվորներին հայտարարելու և կիրառելու պայմանով։ Եթե ամբողջը հասցնի, ավելի լավ. արձակուրդիդ հարցը կլուծենք քո օգտին՝ վերադարձիդ. աշխատիր ծրագիրն իրագործել տալ հարյուր տոկոսով։ 11/VIII 27 թ.։ Խ. Ավդալբեգյան»։

Հրատարակվում է առաջին անգամ։

1 Գրիգորյան Աբել — հողաչափի օգնական։