Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


71. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 134, ց. 1, գ. 480, թ. 56։ Հրատարակվում է առաջին անգամ:

Գյուղերի անունների դիմաց էջմիածնի գավհողբաժնի կողմից լրացված են դպրոցների համար պահանջվող հողատարածությունների վերաբերյալ թվական տվյալներ։

72. ԵՐՍՎԱՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 133, ց. 1, դ. 1851, թ. 41։ Հավանորեն շրջաբերական է։ Հրատարակվում է առաջին անգամ։

1 Տե՛ս Պ. Քալանթարյան, Գոմաղբ։ Ե., 1928։ 18 էջ։ ՀՍԽՀ հողժողկոմատ։ Գյուղացու գրադարան № 49։ — Մ. Թումանյան, Վիկ։ Ե., 1928։ 36 էջ։ ՀՍԽՀ հողժողկոմատ։ Գյուղացու գրադարան № 48։ — Ա. Բակունց, Խոտորջուրի կոմունան։ Ե., 1927: 51 էջ։ Հողժողկոմատ։ Գյուղացու գրադարան № 47։

73. <ՀՈՂԺՈԿՈՄԱՏԻ> ԸՆԴ<ՀԱՆՈԻՐ> ԲԱԺՆԻՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 5, գ. 311, թ. 15: Հրատարակվում է առաջին անգամ։

1 № 5 պաշտոնագիրը տե՛ս նույն տեղում, թ. 19։

2 Հիշյալ գրությունը տե՛ս նույն տեղում, թ. 17։ Հողժողկոմատին հասցեագրված ՀՍԽՀ Կենտգործկոմի այդ գրության մեջ ասված է. «Ուղարկելով Ձեզ ԽՍՀՄ ԿԳԿ-ի Ազգերի խորհրդի նախագահության որոշումն ԱՍՖԽՀ ժողովուրդների փոխհարաբերության և նրանց տնտեսական ու կուլտուրական զարգացման մասին, խնդրում ենք այն քննության առնել և տալ Ձեր գրավոր դիտողություններն այն մասին, թե Ձեր աշխատանքի ասպարիզում շոշափված խնդիրների շուրջն ի՞նչ անելիքներ կան, և դրա համար Ձեր կողմից ինչ միջոցներ են առաջարկվում»։

74. ՔԱՐՏ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 228, ց. 1, գ. 186, թ. 13։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Գրական թերթ», 15 հունիսի, 1979, № 24 (հրապարակում՝ Վ. Ղազախեցյանի)։

ՀՍՍՀ պետական կենտրոնական պատմական արխիվում աշխատելու արդյունքը դարձավ Բակունցի «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», գրված արխիվային նոր վավերագրերի և անհայտ նամակների հիման վրա» գիտական ոաումնասիրությունը (տես սույն հատորում)։