Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԵԿՈԻՑՈԻՄՆԵՐԻ ՈԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆԵՐ

Այս բաժնում համախմբված են լրագրային համառոտ շարադրանքներն ու արձանագրային ամփոփումները Ա. Բակունցի այն զեկուցումների ու ելույթների, որոնց բնագրերը մեզ չեն հասել կամ առ այսօր հայտնաբերված չեն։ Մնացած դեպքերում, երր այդպիսիք մատչելի են եղել աշխատասիրողներին, ամբողջական բնագրերը տեղադրվել են սույն հատորի համապատասխան բաժիններում, իսկ դրանց ամփոփումներն օգտագործվել ծանոթագրություններում։

Այս բաժնի նյութերում ևս արծարծվում են նույն խնդիրները, ինչ հատորի առաջին երկու բաժիններում։ Բայց մենք ավելորդ համարեցինք զեկուցումների ու ելույթների ամփոփումները ներկայացնել թեմատիկ խմբավորումներով՝ խուսափելու համար անհարկի մասնատումներից։

Նյութերըը հրատարակվում են որոշ ընտրությամբ։

<ԵԼՈԻՅԹ ՀՕԿ-Ի 3-ՐԴ ՀԱՄԱԳՈԻՄԱՐՈԻՄ>

(էջ 501)

Սղագրությունը պահվում է'՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 178, ց. 1, գ. 80, թ. 28։ Տպագրվել է «Լրաբեր», 1979, № 6, էջ 104 —105, որտեղից և արտատպվում է։

1 ՀՕԿ-ի համագումարի պատգամավոր Մ. Դարբինյանն իր ելույթում քննադատական սուր խոսքեր էր ուղղել սփյուռքահայ մտավորականության և հարուստների հասցեին, որի դեմ և առարկում է Բակունցը։

ՀՕԿ-ի համագումարի գործերում կան նաև Բակունցի ուրիշ ելույթների սղագրություններ, որոնցից մեկը (18—19 հոկտեմբերի 1923) վերաբերում է ՀՕԿ-ի կանոնադրությունը վերամշակող հանձնաժողովի զեկուցմանը (տե՛ս նույն տեղում, թթ, 58—66), իսկ մյուսը (15 հոկտեմբերի 1923) Բակունցի հարցերն են՝ ուղղված տարբեր զեկուցողների։

Ստորև մեջ ենք բերում այդ նյութերը.

<1>

Նախագահ.— Ուրեմն, այժմ անցնում ենք կազմակերպչական հանձնաժողովի զեկուցմանը։

Բակունց.—Հանձնաժողովն իր աշխատանքները կատարելիս նկատի է ունեցել այն բոլոր առաջարկները, որ համագումարն արել է իր նիստերի ընթացքում, նույնպես և Թիֆլիսի ճյուղի կանոնագիրը։ Մի քանի կետեր էլ հանձնաժողովն իր կողմից է ավելացրել, որոնք չէին նախատեսնվել այդտեղ։ Ես այժմ կարդում եմ կանոնագիրը...

Բակունց.— Բացի կանոնադրությունից, հանձնաժողովն ունի նաև մի քանի առաջարկություններ, որոնք չեն մտնում կանոնադրության մեջ: Դրանք են.