Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա) Գլխ<ավոր> վարչությունից 2 — 3 հոգի լինեն մնայուն և վճարովի:

Նախագահ.—Քվեարկում եմ։ Ընդունվում է:

Բակունց.-բ) ճյուղերում գտնվող այն անհատները, որոնք միայն անդամավճար են տալիս, ՀՕԿ-ին համարել ՀՕԿ֊ի անդամ։

— Քվեարկությամբ ընդունվում է»։

<2>

«Կենտ<րոնական> վարչությունը մտադի՞ր է տպագրել հաշիվները։ Դա մեզ կարևոր է՝ տեղերումը զեկուցելու համար»

«Մեր երկու տարվա բոլոր տեսակի հաշիվներն ու կատարած գործառնությունները անպայման տպագրվելու են, որպեսզի արտասահմանը իրազեկ լինի մեր գործնեության»։

<ԱԼԱԶԱՆԻ «ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆՈՒՄ» ՎԵՊԻ ԼԵԶՈԻՆ>

(էջ 502)

Քաղված է 1934 թ. հունիսի 4-ին Երևանում, Գրողների տանը կարդացած «Ալազանի «Վութսուներորդ հորիզոնում» վեպի լեզուն» թեմայով զեկուցման լրագրային հաշվետվությունից, որ տպագրվել է՝ «Գրական թերթ», 1934, հունիսի 20, № 16։ Հիմնական զեկուցողը Ա. Բակունցն էր։ Արտահայտվել են՝ Դ. Դեմիրճյանը, Զ. Եսայանը, Ե. Չարենցը, Մ. Արազին, Վ. Նորենցը, Խ. Սարգսյանը, Գ. Սևակը, Ս. Վահունին, ինքը՝ Ալազանը։

Հաղորդման մեջ ասված է նաև, որ «Ընկ. Չարենցն իր ընդարձակ ելույթում հակաճառեց զեկուցողի մի քանի սկզբունքներին։ Նա շեշտեց, որ լեզվի խնդիրը ամենից առաջ ոճի խնդիր է, և չի կարելի այն քննել առանց նկատի առնելու տվյալ երկի ոճը, նրա ուղղությունը։ Որևէ երկի լեզուն քննելիս՝ ամենից առաջ պետք է նկատի ունենալ, թե ինչպիսի՛ հեղինակի և ինչպիսի՞ երկի հետ գործ ունենք։ Այդ հանգամանքը կարող է շատ «անհասկանալի» բաներ հասկանալի դարձնել, որևէ այլ երկի համար անընդունելի հատկություններ տվյալ երկում կարող են միանգամայն ընդունելի լինել։ Ալազանի լեզվի թերությունները բխում են այն հիմնական պատճառից, որ վեպը ոճի տեսակետից ամբողջական չէ»:

Վ. Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում» վեպը լույս է տեսել 1934 թ.։

<ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

(էջ 504)

Քաղված է «Գրական թերթ», 1934, հունիսի 20, № 16֊ի «Դիսպուտ պոեզիայի շուրջ» հաղորդումից։

1934 թ. հունիսի 8—10֊ը Երևանում, Գրողների տանը տեղի ունեցած և հայ բանաստեղծության լեզվի հարցերին նվիրված բանավեճերին մասնակցել են՝ Վ. Նորենցը, Ն. Զարյանը, Գ. Սևակը, Ե. Չարենցը, Գ. Վանանդեցին, Գ. Սարյանը, Ս. Տարոնցին, Վեսպերը, Ս. Զորյանը, Ա. Բակունցը, Մ. Արմենը, Ս. Հարությունյանը: