Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ամփոփումը։ Դա պարզ է դառնում նաև այն բանից, որ Բակունցը քննադատելով Չարենցին՝ գործածել է թերթում տպված ամփոփման մեջ եղած գյուղական ինտոնացիա բառակապակցությունը, որը չկա զեկուցման բնագրում (տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, Ե., 1967, էջ 306-341):

Սակայն, 1959 թ. ժողովածուի մեջ Չարենցի զեկուցման ամփոփման այդ մասը տպագրված է անհարկի կրճատումներով։ Այժմ, ըստ «Գրական թերթի» հիշյալ համարի, Թումանյանին վերաբերող հատվածը գրել ենք ամբողջությամբ։

1 Ա. Խանջյան, Ճառ Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարում։ — «Գրական թերթ», 1934, օգոստոսի 10, № 21։ (Ա. Խանջյանն իր ճառն արտասանել է համագումարի օգոստոսի 2-ի երեկոյան նիստում)։

2 ...ինչպես ես իմ զեկուցման ժամանակ...—նկատի ունի 1934 թ. հուլիսի 21-ին գրողների տանը իր տված զեկուցումը (տե՛ս «Գրական թերթ», 1934, № 19)։

3 Ընկ. Չարենցը լեզվի խնդիրների կապակցությամբ ունեցած իր զեկուցումով—խոսքը վերաբերում է 1934 թ. հունիսի 28֊ին Ե. Չարենցի տված վերոհիշյալ զեկուցմանը։

4 Վ. Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցումից (1914) բերված են այն հատվածները, որոնք անմիջականորեն առնչվում են Ա. Բակունցի արծարծած հարցի հետ։ Յուրաքանչյուր հատված գրված է առանձին չակերտներում, տեսնե՛լ Վ. Տերյան, Երկերի ժողովածու, հ. 4, Ե., 1925, էջ 172-177,—Նույնը, Երկերի ժողովածու, հ, 3, Ե., 1975, էջ 85-87:

5 Ե. Չարենցի զեկուցման ամփոփումն է. «Գրական թերթ», 1934, հուլիսի 10, № 18, նաև՝ Ե. Չարենց, Երկերի Ժողովածու, հ. 6, Ե., 1967, էջ 244-245:

6. Վ. Տերյան, Երկերի ժողովածու, հ. 4, Ե., 1925, էջ 177-178, Նույնը, Երկերի ժողովածու, հ. 3, Ե., 1975, էջ 89։

7 Ա. Խանջյան, վերոհիշյալ զեկուցումը, նույն տեղում։

8 Ա. Խանջյանի նույն զեկուցումից է, նույն տեղում։

9 «Բացասական նիվելիրովկա»-ի մասին Ե. Չարենցը խոսել է իր «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դ. Դեմիրճյանի լեզուն» զեկուցման մեջ (տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, նույն տեղում)։

<ՀԱՅԿԻՆՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

(էջ 5I7)

Քաղված է «Դիսպուտ Հայկինոյի ստեղծագործությունների շուրջը» վերնագրով լրագրական հաշվետվությունից, որը տպագրվել է՝ «Խորհրդային արվեստ», 1936, ապրիլի 16, № 7։

Բանավեճը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 10-ին և 11-ին, Երևանում։ Հիմնական զեկուցումով հանդես է եկել Հայկինոյի դիրեկտոր Դ. Դզնունին, ելույթ են ունեցել Հ. Բեկնազարյանը, Ամ. Մարտիրոսյանը, Հայ-Արտյանը, Դուկոն, Ֆելդմանը, Գյունը, Ա. Բակունցը, Դ. Սիմոնյանը և ուրիշներ։