Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորունժի — դրոշակակիր, կոզակ, խորուգվ (խաչվառ) տանող կոզակ:

Խորտիցա — Դնեպրի կղզիների խումբ, համանուն ավանի մոտ:

Կոզակին — կոզակների կարճ վերնազգեստ:

Կոնսուլ — բուրսայի ընդհանուր վերակացուն, որը հսկում էր նաև գանձարանին:

Կրամար — մանրավաճառ, որ վաճառում էր նաև հրազենի պիտույքներ։

Կոշեվոյ — կոշ (գյուղ, ավան) բառից: Կոշեվոյը կուրենների ատամանների գլխավորն էր։

Կարտեչ — կապար-գնդիկներ, արճճի կոտորուքից խոշոր, եթե արձակում էին հրազենից։ Թնդանոթի կարտեչը յուրաքանչյուր լիցին ունենում էր մինչև 800 թուջե գնդակներ՝ լցված մի թիթեղյա տուփի մեջ:

Կարտեզյան աբեղա — Կարտեզյան ուխտը կրոնավորների նշանավոր ուխտերից էր, հիմնված 10-րդ դարում։ Նրանք ճգնում էին, հագնում էին սպիտակ վերնազգեստ և հռչակված էին կրոնական մոլեռանդությամբ։

Կուրեն — ծուխ, ավան, այդպես էին կոչվում կոզակների ավանները, որոնց շրջապատված էին հողե պարսպով։ Կուրենի ատամանը պատերազմի ժամանակ առաջնորդում էր յուր ավանի կոզակներին։

Կիկերոն — հռովմեացի հռետոր, փիլիսոփա և պետական գործիչ։

Հուսար — թեթև սպառազեն զինվոր, թիկնապահ զինվոր։

Հոպակ — ուկրաինական պար։

Հեթման — կոզակների ողջ զորքի ընդհանուր հրամանատարը, որին ենթարկվում էր կոշեվոյը։ Զապորոժյան Սեչի ժամանակ կոզակների հեթմանը ենթարկվում էր լեհացիների թագավորին:

Հայդուկ — հունգարացի զինվոր։

Հորացիոս — հռոմեացի նշանավոր բանաստեղծ։

Մագնատ — լեհ խոշոր կալվածատեր։

Մագիստրատ — լեհական քաղաքային վարչությունը՝ կազմված տոհմիկ դասերի ներկայացուցիչներից: Մեժիգորսկի վանք — ռուսական ամենահին վանքերից մեկը Կիևում, հիմնված 11-րդ դարում։

Եսաուլ — կոզակների բարձրաստիճան զինվորական, որը և ատամանի կամ կոշեվոյի թիկնապահն էր։

Շեմիզետ — կանացի վերնազգեստի ասեղնագործ երիզ։

Ունիա — դաշինք, ուխտ։ Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև կնքած ուխտը, որի հետևանքն էր և Լյուբլինի դաշնագիրը։

Պան — ազնվական պարոն, տեր։

Պանիչ — պանի որդի:

Պաննա — պանի աղջիկը կամ կինը։

Պասքա — Զատկի կարկանդակը։

Ռադա — կոզակների ժողովը, խորհուրդը:

Ռեալ — արծաթ դրամ, իսպանական։

Ռեեստր — տոմար, կարգ։ Ռեեստրային կոչվում էին այն կոզակները, որոնց ազգանունները գրանցված էին կուրենի մայր տոմարում։