Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրեմն, ցույց տանք մենք մեր համբերությունը և խոհեմությունը ամեն անախորժության հանդեպ, հուսալով որ կգա լավ ժամանակ, երբ աչքը ավելի պարզ կտեսնի ճշմարտությունը, և սիրտը ավելի ուժգին կզգա բարին և գեղեցիկը։ Ես կարծում եմ՝ երախտագետ հետնորդները մեզ կգնահատեն և մեզ վրա կնայեն զարմացած հայացքով, որպես հայրենյաց մաքուր սիրո գովելի օրինակների վրա»։

Ստ․ Նազարյանի համար դժվար չէր Դորպատից քարոզել «համբերություն և խոհեմություն»։ «Ազնվասիրտ» իշխան Մեսրոպ էրիվանցովր նրան առաքում էր դրամ, և անկարոտ էր ապրում նա[1], կարդում և թարգմանում էր Հերդերը և հաստատակամ բարձրանում էր դեպի գիտական աստիճանները, դեպի «կաթեդրը»։ Նազարյանը երբեք չաշխատեց Անդրկովկասում, իսկ Աբովյանը քանի գնաց, այնքան հեռացավ «Հայաստանի ներսը», ապա ծայրահեղ հուսահատությունից մի անակնկալ առիթով փորձեց գտնելու «նոր տուն և նոր հայրենիք...»։

Բայց առայժմ ընդգծենք երկու նամակներում կրկնված մեզ համար կարևորը՝ Աբովյանի բացասական վերաբերմունքը դեպի վաճառականը, առևտրականը, առհասարակ «ոսկե գահը»։

Բազմաթիվ փաստերից մենք կհիշատակենք նրա «Հախվերմազի գովքը» ոտանավորին կցված նամակը[2] Աբովյանը 1843 թ. օգոստոսի 9-ին ուղարկել է Թիֆլիսի հայ հարուստներից մեկին*[3]։

«...Դու մի՛ կարծիր, թե որ ես քեզ նման շատ փող չունիմ, էն ա աչքս ծակ՝ կուղեմ, որ խաբեբայությունով այլոց փողն ուտեմ։ Իմ միսն ուտիլ ինձ համար լավ է, քանց էդ բանը։ Աղքատ եմ եկել աշխարհ, աղքատ էլ կերթամ, ամա հարամ բանը ոչ բռնել եմ մինչև էսօր, ոչ էլ կբռնեմ։ Ես քո կամ այլոց մեկ քանի մուռտառ մանեթի խաթեր իմ պատիվը, իմ խոսքը գետնովի չե՛մ տալ, լավ իմանաք։ Էստով չորս անգամ էլ, որ դուք իմ դառն աշխատանքով դատած փողը կտրում եք։ Հայտնի բան է. ո՛չ թուր ունիմ, ո՛չ թամասուկ, որ իրավունք գտնեմ։ Ես կցանկանայի, որ դուք մեկ աղքատ մարդ էիք էլել ու ձեր որդու պես շնորհալի, աննման որդի ունեցել, ես նրան անփող ուսուցանեի, որ իմանայիք, թե իմ դարդը փողը չի, այլ մարդի մարդատեղ չքցելն է...»։ Եվ այսպես մնաց նա մինչև վերջ, տարամերժ դեպի վառաճական դասը[4],

  1. 99
  2. 100
  3. * Տե՛ս «Մեղու Հայաստանի», 1864, № 11. էջ 95
  4. 101