Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր հասել։ Այս բոլորից հետո Հաքստհաուզենը եզրակացնում է, որ «պարսից ժամանակների համեմատությամբ այժմ ավելի է ճնշված ժողովուրդը»[1]։ Ֆրիդրիխ Բոդենշտեդը, որ դարձյալ Աբովյանի հետ շրջել է նախկին «Հայկական մարզը», շատ կարճ և որոշ է ասում․ Հայաստանի ամենաուժեղ և ամենավնասակար թշնամին, որ ոչ միայն նրա քաղաքական անկումը առաջ բերավ, այլև իր վնասակար, բարոյազրկող և տևական ազդեցությունը ունեցավ հայ ժողովրդի վրա,— դա ի բնե անտի Պարսկաստանն է եղած։ Նորագույն ժամանակներում այդ դերը իր վրա է առել Ռուսաստանը և հավատարմորեն շարունակել այն, պարսկական իմաստով*[2]։

Բայց այս բոլորից ավելի կարևորը Մավրիկիոս Վագների վկայություններն են, մի մարդու, որը Թեոդոր Պարրոտից հետո երկրորդ գերմանացին է Աբովյանի վրա թողած իր ազդեցությամբ[3]։ Վագները շատ բարձր է գնահատում Աբովյանին, և շատ երկար ժամանակ նրանք նամակներով կապ են պահել։ Վագները դեպի Հայաստան կատարած իր ճանապարհորդական գրքում ասում է. «Այն ժամանակից սկսած, երբ Ռուսաստանը իր երկգլխանի արծիվը մինչև Երևանի հովիտը առաջացրեց և իր տխրահռչակ մաքսային սիստեմը անդրկովկասյան նահանգների վրա ծավալեց, այդ ժամանակից սկսած էլ այս երկրամասի տրանզիտային առևտուրը, որ առաջ ծաղկած վիճակ ուներ, բոլորովին քայքայվեց»[4]»։ Ռուս գեներալները տասնհինգ տարի իրենց երկաթյա կրունկի տակ պահում էին այդ երկիրը, սակայն, զորանոցներից և բանտերից բացի, ոչինչ չէին շինում: «Ռուս պետական գանձապանը,— շարունակում է Մ. Վագները,— մի կողմից, և այստեղ հարստացած պաշտոնյաները՝ մյուս կողմից, յուրաքանչյուր տարի կես միլիոն ռուբլի են դուրս տանում Երասխի հովտի այս աղքատ երկրամասերից, ոչինչ չտալով դրա փոխարեն»։ Պաշտոնյաները դոփում էին։ Վագները հաղորդում է, որ Երևանի գավառապետ Գալաչևսկին, որ ընդամենը մի քանի ամիս է պաշտոնի եղել, երկրից կորզել է հարյուր հազար ռուբլի։ «Ծագումով մի հայ՝ իշխան Բեհբութովը, որը առաջին տարիներ շարունակ այստեղի նահանգապետն էր, եղել էր երկրի ամենավատթար կողոպտիչը և բռնապետը։ Ամբողջ ժողովուրդը միաբերան անիծում է նրան՝ որպես նահանգի պատուհասը։ Եվ ո՛չ մի փաշա,

  1. 109
  2. * Ֆր. Բոդենշտեդ, Կովկասյան ժողովուրդներ, էջ 155110
  3. 111
  4. 112