Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբովյանի գործունեությունը անբաժան է քաղաքական մտքի այդ հոսանքից։ Այն, ինչ նա տեսավ Երևանում հինգ տարի ապրելով և առաջին անգամ Երևանյան նահանգի գյուղերը շրջելով, նրան պիտի բերեր այն մտքին, թե ինքը պարզ գործիք է եղել, երբ ակնկալել է քաղաքական որոշ հեռանկար և յուր գրիչն իսպաս դրել այդ հեռանկարի համար: Աբովյանի ողջ ատելությունը, թե՛ «Աղասու գրքի» մեջ և թե մյուս գործերում, ուղղված է Պարսկաստանի դեմ*[1]։ Մ. Վագներին նոր տեղեկացնում է, որ Տաճկաստանի հայերը ավելի բարեկեցիկ վիճակ ունեն և կուլտուրապես առաջադեմ են։ Յուր մի քանի առակներում, որոնց նյութը մշեցի համալների կյանքից է, նա ծաղրում է քաղաքացիներին և իր համակրանքը հայտնում «այն կողմից» եկած մարդկանց հանդեպ։ Մեր կարծիքով՝ երբ Աբովյանը Բոդենշտեդին վերջին նամակով գրել էր, «որ վճռել է թողնել ռուս պետական ծառայությունը, Հայաստանի ներքին մասը գնալ և այնտեղ իր պապերի հետ երկրագործությամբ պարապել»,— այդ խուլ արձագանք էր այն մտքերի որոնք ռուսական օրիենտացիայից երես դարձնողների և դեպի Տաճկաստանը նայողների գլխում զգույշ դառնում էին։ «Հայաստանի ներսի մասը» միայն նշանակում էր Օսմանլուի Հայաստան[2], որովհետև ռուսական սահմաններում այդ անունը արդեն չէր հոլովվում։ Հավանական է, որ ինքնուրույն կերպով Աբովյանը հանգում է այդ եզրակացության։ Եթե նույնիսկ նա տեղյակ լիներ, որ գոյություն ունեն այդպիսի ակնկալությամբ անձնավորություններ կամ խմբեր, դրանից դրությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ հատկապես 1845-ի շուրջ նրա մեջ նորից է զարթնում «նոր տուն և նոր հայրենիք գտնելու պահանջը

  1. Ավելորդ չի նշել, որ «Թուրքի աղչիկ» անունով երկի մեջ, որ գրել է ավելի ուշ, նա ավելի է մեղմում իր ատելությունը և ազգերի տարբերությունը բացատրում միայն կրոնով, որ սակայն անզոր է մարդկային այնպիսի զգացումի առաջ, որպիսին սերն է:
  2. 118