Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այսպես՝ սահմանամերձ շրջանները պիտի խավարի մեջ մնային[1]: Բայց հետաքրքիր է նույն զասեդատելի մի գաղտնի զեկուցումը Երևանի գավառապետին, որից տեղեկանում ենք, որ գյուղացիները պատրաստվում էին Կովկասի փոխարքային բողոքելու մյուլքադարներից. վերջիններիս բռնությունների և ճնշումների դեմ։ Զասեդատելը գաղտնի նախապատրաստում է գավառապետին և գրում. «Ճնշումներ չկան, այլ իրոք մյուլքադալները նրանց արձակման վկայական չեն տալիս։ Ուստի նրանց խնդիրը հարգելու արժանի չի, և հարկավոր է բնակիչներին այդ դիմումների համար տուգանել...*[2]»։

Ուրեմն՝ միայն դիմումի ցանկության համար առաջարկվում էր տուգանել։ Իսկ ինչպե՞ս կվարվեր այդ զասեդատելը, եթե մյուլքադարի գյուղացին ուղարկեր բողոքը։

Ինչպե՞ս էին պատասխանում գյուղացիները այդ խստություններին, որ ինքնին կասկածելի են, եթե ենթադրենք, որ իմացել էին դրսում կատարվող դեպքերի լուրը։ Մասսայական խռովությունների մասին նյութեր առայժմ չի հայտնաբերված, սակայն այդ դեռ ապացույց չի, որ այդպիսիք չեն եղել: Պետարխիվում եղած տեղեկությունները հիշատակում են 1848 թվի եկեղեցիների կողոպուտը, որ շատ վայրերում է լինում։ 1848 թ. սեպտ. 12-ին անհայտ մարդիկ քանդում են Չինդավարի և Կողբի կամուրջները։ Ոստիկանությունն արձանագրում է կողոպուտի և սպանությունների ավելի շատ դեպքեր։ Առհասարակ եղած գրությունները մատնում են ժամանակի անհանգստությունը: Մայիսի 12-ին Երևանի գավ. դատախազը հրահանգում է անմիջապես բոլոր հիմնարկների կանխիկ դրամների ավելցուկը պահել միայն արքունի գանձարանում: Այժմ արձանագրենք, որ այս հրամանագրից հետո հասկանալի է, թե ինչո՞ւ մայիսի 17-ին, ինչպես յուր տեղը գրել ենք, ոստիկանապետ Մորոխովեցը, որը դեռ ապրիլին ստուգել էր դպրոցի գանձարկղը, նորից է հարցնում, թե արդյոք Աբովյանը չի՞ վատնել արքունի գումար: Ինչպես դատախազի հրահանգը, որի հիմքը արդարադատության մինիստրության հրամանն էր, նույնպես և ոստիկանապետի գրությունը արդյունք էին վտանգից զգաստացած աչալրջության։ Իսկ ոստիկանապետը, որ Բլավատցկու մտերիմ գործակիցն էր և

  1. 128
  2. * Պետարխիվ, էջմ. ոստ. վարչության գործերը, № 8