Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա հետ միասին Աբովյանի հակառակորդը[1], առիթ չէր փախցնի մի ավելորդ անգամ կարթը քցելու՝ գուցե թե մի կասկած հիմնավորեր։

Սակայն 1848 թվի գարնանը և, նրանից հետո, համարյա մինչև տարվա վերջը տեղի ունեցող դեպքերի մեջ նշանակալիցը բազմաթիվ փախուստներն են, ռուսական սահմանն անցնելը դեպի Տաճկաստան, դեպի Օսմանլու։ Փախչում են առանձին անհատներ, խմբեր, նույնիսկ գյուղեր, փախչում են հայերը և թուրքերը, հաճախ միասին, և իրենց հետ տանում են ստացվածքը, անասունները։

Երևանում 1848 թ. դեկտեմբերի 22֊ին քննում են Շորագյալի Իլխիյաբի գյուղի բնակիչների գործը։ Նրանցից մի քանի հոգու բերդ են նստեցնում նրա համար, որ ամբողջ գյուղով փորձել են սահմանն անցնել դեպի Ղարս և, նույնիսկ, կաշառել են սահմանապահներին*[2]։ Օրգովում բռնում են 7 տնտեսությունների, օգոստոսի 21-ին Սարդարապատի շրջանից—14 տնտեսություն, ապա նորից-6 տնտեսություն, հունիսին — մի անգամ 15 տնտեսություն, ապա՝ 7։ Զոռի պոստում բռնվում է 3 տնտեսություն, իրենց անասուններով, և այսպիսի բազմաթիվ դեպքեր։ Իհարկե, արձանագրված են միայն այն դեպքերը, երբ պահակները կարողացել են բռնել։ Դժվար է ասել, թե որքան են եղել նրանք, որոնք ապահով անցել են սահմանը, մանավանդ, երբ տեղափոխությունը կատարում էին Արարատի քրդերը, որոնք 1848 թվին մի քանի անգամ հարձակվում և քշում են սահմանապահ կոզակներին մինչև Արաքս։

Ոչ մի դժվարություն չկար Արաքսն անցնելու և՛ Աբովյանի համար հսկողության այն պայմաններում, երբ Զանգիբասարից 14 սայլ խոտ գաղտնի տանում են «արտասահման», ինչպես հաղորդում են գավառապետին։ Աբովյանը եղել էր այն կողմերը, գիտեր քրդերին։ Բայց մենք առայժմ չենք պնդում, թե նա հաջողությամբ անցել է սահմանը։ Այդ մասին առայժմ չկան ստուգված փաստեր, որոնք հաստատեին

  1. 129
  2. Դրանից մի քանի տարի առաջ Ալեքպոլի քաղաքամերձ գյուղերի վիճակը այսպես է նկարագրում գավառի պետհողգույքերի տեսուչը․ «Նրանք շատ քիչ վարելահող ունեն, այն է՝ ամենապատվավոր և հարուստ գյուղացիները ունեն 10-ից մինչև 15 դես, վարելահող, իսկ ամենաչքավորը՝ մեկից մինչև 2,5 դես.։ Դրա պատճառով էլ շատերը ընտանիքով անցել են արտասահման, իսկ մյուսները ինքնագլուխ տեղափոխվել են ուրիշ վայրեր»։