Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայրենի, ամեն ազնիվ բանի համար բթացած, անբնական հեշտությանց մեջ ապականված շրջապատում»[1]։ Ներսեսը նրան սառն է ընդունում և իր վերադարձից հետո, Երևանում, 1846 թվին[2]։ Նա չի կատարում իր խոստումը` Աբովյանի շնորհալի աշակերտներից մի քանիսին ուղարկելու Ռուսաստան և Եվրոպա սովորելու։ Կաթողիկոսը վտարում է նրան զոեհիկ կերպով, և հուսահատ ուսուցիչն արցունքն աչքերին դիմում է աշակերտներին. «Այսուհետև ռուսերեն, տղայք, ինքներդ պիտի ձեզ համար ճանապարհ բանաք...»[3]:

Մինչև այժմ անհայտ է, թե ի՞նչն էր պատճառը Աբովյանի տնային բանտարկության, որին ենթարկվել էր Կովկասի փոխարքայի 1846 թվի հունիսի 22-ի հրամանով[4], և որը կապված էր Ներսես կաթողիկոսի Երևան մտնելու առթիվ կազմակերպած ընդունելության հետ*[5]: Այս մասին գրած իր բողոքագրում Աբովյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ակնարկում է, որ գավառական ադմինիստրացիայի և իր միջև եղած «անախորժությունների» հետևանքն է նրա տնային կալանքը:

  1. 141
  2. 142
  3. 143
  4. 144
  5. * Կարևոր ենք համարում ճշտեք մի հարց ևս, որ վերաբերում է Խաչ. Աբովյանի և Ներսես Աշտարակցու փոխհարաբերության։ 1848 թվի հունվարին նա տեսակցում է Թիֆլիսում կաթողիկոսի հետ, և, ինչպես Աբովյանն է գրել, Ներսեսը նրան հրավիրում է սեմինարիայում պաշտոնավարելու։ Երևանի գավառապետի գործերից հայտնի է, որ կաթողիկոսը 1848 թվի փետրվարի 11֊ին, այսինքն՝ Աբովյանի անհայտանալուց ամիս ու կես առաջ, մի գաղտնի գրություն է ուղարկում Աբովյանին 111-րդ նոմերով, որ և հանձնում են Աբովյանին նույն թվի մարտի 11֊ին: Մեզ չհաջողվեց գտնել ներսես Աշտարակցու № 111 գրության պատճենը, որ, ինչպես երևում է նրա օրագրից, մուծված է եղել Ներսեսի այսպես կոչված «սև դավթարի», այսինքն՝ գաղտնի գրությունների մատյանում, որպիսին կորսված է։ Որովհետև կաթողիկոսի գրության համաձայն, Անդրկով. դպրոցների դիրեկցիան Աբովյանին ազատել էր Երևանի գավ. դպրոցի տեսչի պաշտոնից, մենք ենթադրում ենք, որ իր գաղտնի գրությամբ Ներսես կաթողիկոսը Աբովյանին հայտնում էր մի այնպիսի լուր, որ անկարելի էր դարձնում Աբովյանի Թիֆլիս վերադառնալը, Ներսիսյան սեմինարիայում պաշտոնավարելու։ Հայտնի է, որ այդ տարին սեմինարիան խոլերայի պատճառով չբացվեց, այնինչ Աբովյանն արդեն Երևանի գավ. դպրոցի տեսչի պաշտոնից արձակված էր դեռ մարտի 6֊ին։ Ուրեմն իրականում կաթողիկոսի հրավերը ոչ թե բարելավեց նրա վիճակը, այդ զրկեց միակ պաշտոնից: Այսպես լինելով հանդերձ, Ներսեսի №111 գաղտնի գրությունը Աբովյանին չի սպառում իր հույժ հետաքրքրությունը, մանավանդ որ, ինչպես նշեցինք, այդ գրությունը Աբովյանը ստացել է մարտի 11-ին կամ մի քանի օր հետո, այսինքն՝ անհայտանալուց շուրջ երկու շաբաթ աոաջ։145