Էջ:Barpa Khachik.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յան անցավ խոհանոց և սկսավ վառարանը վառել, ծուխի հոտը սպրդեցավ մինչև Միհրանի սենյակը, և անիկա զգուշությամբ, որպեսզի աղմուկ չընե, բացավ պատուհանը և հետո փեղկերը։ Դուրսի խոնավությունը այգու դեռ դժգույն լույսի հետ խուժեց ներս: Միհրանը սարսռաց և ապաստանեցավ խոհանոցը։


— Ինչո՞ւ այսչափ շուտ ելեր ես,— ըսավ Վիկտորյան հոգածությամբ,– տե՛ս, երեսդ գույն չի մնացած…նստե վառարանին մոտ, հիմակ սուրճդ կուտամ։


Յորկին միշտ ներողամիտ հեգնանքով կխոսեր իր ընկերոջը՝ Միհրանին, սիրային արկածներու մասին: Անոր կարծիքով, Միհրանը հանդիպած աղջկան կսիրահարվեր, և նույնիսկ կպատահեր, որ միևնույն ժամանակ անիկա երկու աղջկան համար՝ թեև տարբեր, բայց գողտր զգացումներ կունենար: Միհրանը լուռ կլսեր Յորկիին ընկերական ծաղրանքները, որովհետև ինքը միշտ կհիանար և կզարմանար Յորկիի առողջ պարզության վյրա այդպիսի խնդիրներու մեջ: Յորկին բուռն կսիրահարվեր, կկապվեր մեկու մը հետ և եթե հարկ ըլլար, իր կապը կխզեր առանց խոր ցնցումի, երբեմն պահպանելով նույնիսկ ընկերական հարաբերություններ նախկին սիրուհիին հետ, որովհետև միշտ Յորկին հարգանքով և փափկությամբ կվերաբերվեր ամեն տեսակի կիներու հետ: Անիկա երբեք իր «բարեկամուհիները» տուն չէր բերեր, զգուշանալով վշտացնելե մադամ Լենը, որուն բարեկամական զգացումները զերծ չէին որոշ սիրային հակումե դեպի Յորկին:


Մեկ անգամ, սակայն, Յորկին իր կարգին ենթարկվեցավ տագնապի, երբ սիրած աղջիկը խզվեց իր հետ. Միհրանը այդ հասկցավ Յորկիի խոր հառաչանքներեն և քրթմնջումներեն, որոնք չէին համապատասխաներ ոչ մեկ անմիջական պատճառի։ Անիկա ջուրը ինկած գամփռի պես կփռշտար երբեմն և անհիմն հայհոյություններ կարձակեր աջ և ձախ: Այդ օրերուն Յորկիին ախորժակը կտրած էր, դարձեր էր