Էջ:Barpa Khachik.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե կծածկեին իրենց ձանձրույթը։ ժամը տասնին Մարթան և Մարիան կերթային քնելու իրենց ցուրտ սենյակին մեջ, մինչ Ռընեն կնոջը հետ կբարձրանար իրենց ննջասենյակը, ուր փայտի կրակը վառված կըլլար, և մինչև ուշ ատեն կկարդար նոր հրատարակված երկերը և պարբերականները։


Ռընե Սոլը կկարծեր, որ ոչ միայն ինքը երջանիկ էր, այլև իր շուրջը ապրողները երջանիկ են։ Տարիներու ընթացքին անիկա՝ կլանված տնտեսությունը կատարելագործելու հոգերով, չէր նշմարած բնավ, նախ, կնոջը ձանձրույթը, հետո՝ իր աղջիկներով դժգոհությունը, երբ անոնք՝ հասնելով երիտասարդական տարիքներնուն, կձգտեին դուրս գալ այդ առանձնութենեն։ Ռընե Սոլի բնակարանը՝ Մոն֊Պորը, հեռու էր բնակություններն, շրջապատված արտերով և անտառակներով, անիկա կմնար առանձին, նույնիսկ մարդոց տեսողութենեն հեռու, որոնց սկզբնական հետաքրքրությունը վաղուց սպառած էր։


Ձմեռվան գիշերներուն մեջ Ռընե Սոլը, իր հանգստավետ սենյակին տաք մթնոլորտին մեջ, երբ օրվան ֆիզիկական հոգնություններեն կհանգստանար՝ հաճելի ընթերցանություններ ընելով, և երբ պատահմամբ իր պատուհաններով փեղկերեն մեկը բանար և ակնարկ մը նետեր գուրսի խավարին վրա, իրեն կթվեր, որ ալեծուփ և մթին ծովի մը մեջ՝ շոգենավի մը շքեղ խուցին մեջ էր, որով չէին կարող սպառնալ արտաքին աշխարհին ալիքները: Անիկա մտքովը իսկ չէր անցըներ, որ կինը աչքերը կփակեր երազելոլ համար փարիզյան լուսաշող մայթերու եռուզեռը, ուրկե ամուսինին քմահաճույքը խլեր էր զինքը և ուր պիտի վերադառնար, եթե երբեք վերադառնար անդարձ կորսնցուցած իր երիտասարդությունը, իր բարկ գինիի նման եռուն արյան հույզերը։ Իսկ ուրիշ սենյակի մը մեջ Ռընե Սոլի աղջիկները իրարու գիրկ կնետվեին և, իրենց մերկ և մատղաշ բազուկներով իրար գրկելով, հորդառատ արցունք կթափեին։


Առաջին անգամ Մարթան ըմբոստացավ հորը պարտագրած կյանքին դեմ։


- Պապա՛,— ըսավ անիկա իրիկուն մը, ընթրիքի ժամանակ,— ինչպե՞ս կդատեիր այն մարդը, որ առանց տե-