Էջ:Barpa Khachik.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կգտնեմ, փողոցները կավլեմ, բայց չեմ ապրիր այս կյանքին մեջ,— ըսավ ան՝ իր մեջ կուտակված զայրույթը թափելով։


Անիկա դիտավորություն չուներ այդպիսի բաներ ըսելու, բայց հանկարծ, ներքին անդիմադրելի մղումով, կխոսեր առանց խնայելու հորը։


Մարիան նախապես համաձայն էր քրոջը հետ միասին մեկնիլ տունեն, անոնք նույնիսկ որոշեր էին, իհարկին, եթե հայրը դիմագրեր, պարզապես գիշերով փախչիլ, հասնիլ Փարիզ և թաքնվիլ որևէ տեղ։ Բայց տեսնելով հորը հուսախաբությունը, զգալով անոր ներքին տրագեդիան — նրա կառուցած արվեստական կյանքը կքանդվեր իր հիմունքներեն, քանի որ իր հարազատ զավակը, իր ձեռքով և իր սկզբունքներով մեծացած աղջիկը, անտանելի և անհանդուրժելի կգտներ այդ կյանքը,— Մարիան զգաց խորին գթություն և, անսալով իր որդիական զգացումին, թռավ տեղեն, գնաց իր թարմ և մերկ բազուկներով պարուրեց հորը վիզը և, հուզմունքի սաստկութենեն ջերմ արցունք թափելով, ըսավ.


— Ես, պապա՛, քեզ հետ կմնամ, երբեք չեմ բաժնվիր քեզմե…


— Եվ դուն կկարծես, թե թույլ կուտա՞նք, որ Մարթան մեկնի…— ըսավ մայրը՝ զայրույթի գերագրգռության մեջ։


— էլիզա՛,— ըսավ Ռընե Սոլը,— կուզե մեկնիլ, լա՛վ, թո՛ղ մեկնի, միայն թե հանդարտությամբ խոսեցեք։


— Պապա՛,—ըսավ Մարթան՝ փղձկելով հորը մեղմ վարմունքեն,— ներե ինձ, բայց հասկցիր, որ չեմ կրնար ապրիլ այստեղ։


— Լավ, Մարթա , վաղն իսկ կկարգադրենք ամեն ինչ, որպեսզի կարենաս ապրիլ Փարիզի մեջ քոլ ցանկությանդ համաձայն։


Մարթան երկար ատեն Փարիզի մեջ վայելեր էր ծնողական հոգածությունը։ Անոնք հնչուն դրամ չէին կրնար տրամադրել բավարար կերպով, բայց կուղարկեին կենսամթերքներ, և երբեմն ալ Լիզան ու Ռընեն այցելության կուգային իրենց աղջկան, որ կբնակեր Սերթոլե փողոցը, կահավորված սենյակի մը մեջ։ Մարթան միևնույն ատեն կպատրաստվեր