Էջ:Barpa Khachik.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բակալորեայի քննության և կաշխատեր իբրև մեքենագրուհի: Անիկա երկու անգամ կտրվեր էր բակալորեայի քննություններեն, և այդ հանգամանքը իր մեջ հառաջ էր բերեր դառնություն և ըմբոստություն: Քննություններու մեջ անհաջողության մատնված ուրիշ ուսանողներու հետ անիկա ինկեր էր անիշխանականներու ազդեցության տակ և իր անգործ մնացած երիտասարդ ուժերու բոլոր թափովը նետվեր էր անհարիր գործունեության մեջ։ Վերջապես, Մարթան ձերբա¬ կալվեր էր պատերու վրա անիշխանականներու աֆիշաները փակցուցած ժամանակ: Ոստիկանատան մեջ անիկա մերժեր էր ըսել իր ծնողքին անունը, բայց որովհետև անչափահաս էր, և ոստիկանապետը անոր արտաքին ձևերեն, խոսակցական լեզվեն, այլ մանրամասնություններե հասկցեր էր, որ բուրժուական դասակարգին կպատկանի, հրահանգեր էր իր մեկ ագենտին՝ գտնել աղջկան ծնողքին հասցեն, հետո ոստիկանապետը Ռընե Սոլը հրավիրեր էր իր մոտ։


Հայր ու աղջիկ անակնկալ կերպով իրար հանդիպելով ոստիկանապետի ներկայության, միացեր էին պաշտպանելու համար անհատական ազատության սկզբունքը և ձեռք-ձեռքի. մեկներ էին այնտեղեն, ի մեծ զարմացում ոստիկանապետին։


- Ո՞ւր կերթան կոր այսպես,– ըսեր էր ոստիկանապետը իր մոտ գտնվող քարտուղարին, չի կրնալով բացատրել Ռընե Սոլին, այդ պատկառելի երևույթով մարդուն, վարմունքը։


Մարթան վերջիվերջո տեղավորվեր էր, որպես մեքենա¬ գրուհի և անձնական քարտուղար, փաստաբանի մը մոտ և որուն հետ ամուսնացեք էր: Այժմ Մարթան դարձեր էր կատարյալ բուրժուազուհի և կողմնակից էր իր ամուսնույն հետ՝ «կարգերը պահպանելու» ամեն գնով։ Մարթայի փաստաբան ամուսինը օրեօր կհառաջանար իր ասպարեզին մեջ: Անիկա երբ կվիճեր լիբերալներու հետ, առաջ կքշեր այն կարծիքը, թե պառլամենտական ռեժիմը սնանկացած էր, այլևս չէր կարող լուծել զանազան կարգի տագնապները, որ կգալարեին երկիրը, և, հետևաբար, «ուժեղ կառավարություն» պետք էր։ Մարթայի բուն նշանաբանը այդ էր. «ուժ գոր-