Էջ:Barpa Khachik.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար ոստիկանության որոշումը, անուղղակի եղանակներով դիմելով ազդեցիկ, միջնորդություններու:


Օտարներու բաժնեն տնօրենը նախ խստորեն հանդիմանեց Միհրանը, խոսեցավ հյուրընկալ և ասպետական Ֆրանսիայի մասին, ըսավ, թե ինչպես, մասնավորապես, հայերը, որ ամեն տեղերե մերժված էին, գուրգուրոտ վերաբերմունք կգտնեին ֆրանսիական հողին վրա և թե ամեն մեկ հայու պարտականությունն է, առանց մազաչափ խառնվելու Ֆրանսիայի ներքին գործերուն, զբաղիլ իր անհատական գործերով, կյանքը շահիի խնայողություններ ունենալ, ամուսնանալ, ընսաանիք կազմել, զավակներու տեր ըլլալ…


- Այդ պայմաններու մեջ դուք կվայելեք լիուլի ազատություն,— ըսավ ան՝ ձայնը բարձրացնելով,— ես ինձ հարց կուտամ, ո՞ր սատանան ձեզ կդրդե զբաղիլ Ռուբեի գործադուլով, ի՞նչ գործ ունիք Հյուսիսային նահանգներու մեջ եղող բանվորական անիմաստ շարժումներուն հետ… Դուք հաշվապահ եք, ուրեմն՝ ուսմունք ստացած մարդ, ձեգի ի՞նչ չարք մր կատաղի մարդոց արարմունքները, մի՞թե մենք, կարգին ֆրանսացիներս, կզբաղինք այդ խնդիրներով…


Օտարականներու բաժնի տնօրենը դեռ այդպես շատ երկար խոսեցավ Միհրանին հետ, որ լուռ կլսեր, ինչպես պատվիրված էր իրեն, և վերջապես ան վերադարձուց երիաասարդին ինքնության թուղթը՝ ըսելով.


- Այս անգամ կներենք ձեզի, բայց լավ իմացե՛ք, մեր աչքը ձեր վրա կըլլա, և եթե կրկին բռնվիք նման գործի մեջ, ոչ մեկ ներողամտություն…


Միհրանը դուրս եկավ պրեֆեկտոլրայեն, զզված ինքզինքեն, զզված ամեն բանե. անիկա զայրացած էր իր ընկերներու դեմ, որ իրեն խստիվ պատվիրեր էին ավելորդ խոսքեր չընել… այնպե՜ս բերանը կգոցեր այդ կապիկին, եթե ազատ ըլլար, և թող պատահեր ինչ որ պիտի պատահեր:


Ամեն ինչ գունաթափ եղեր էր իրեն համար և ամեն բան իր արժեքը կորսնցուցեր:


Անիկա քենոտ Էր, կարծես, իր բոլոր ընկերներուն հետ, նույնիսկ, և մանավանդ, մանեթին հետ, որուն ներկայությունը սկսավ անհանդուրժելի դառնալ իրեն: